
Սպանություն Ալավերդիում. պատճառը վրեժխնդրությո՞ւնն է (լուսանկարներ)
Այսօր՝ ժամը 14:00-ի սահմաններում, Ալավերդի քաղաքի կենտրոնում՝ Սայաթ-Նովայի անվան հրապարակում, հնչել են կրակոցներ: Արդյունքում Արմեն Կոստանդյանը ստացել է հրազենային վնասվածք, իսկ Գագիկ Կիլինկարովը՝ տեղում մահացել:
«Մակարով» տեսակի ատրճանակի կրակոցից սպանված ալավերդցի, 35-ամյա Գագիկ Կիլինկարովի եղբայրը՝ Արմեն Կիլինկարովը, ներկայումս անազատության մեջ է: Մոտ 10 տարի առաջ նա սպանել էր Ալավերդի քաղաքի բնակիչ Արսեն Շաքարյանին: Ըստ քաղաքում շրջանառվող լուրերի՝ այսօրվա կրակոցների դրդապատճառը վրեժխնդրությունն է:
Ոստիկանության Լոռու մարզային վարչության պետ Անուբաղ Համբարյանը «Հետքին» ասաց, որ այսօրվա սպանության հեղինակը նույնպես ալավերդցի է՝ 24-ամյա Վասիլի Գագիկի Շահվերդյանը: Սպանությունը կատարելուց հետո նա անմիջապես ներկայացել է ոստիկանության Ալավերդու բաժնին:
Դեպքի վայրում իրավապահները սպանվածի ավտոմեքենայի զննության ժամանակ հայտնաբերեցին եւ առգրավեցին ինքնաձիգ:
Մեկնաբանություններ (97)
Մեկնաբանել