HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կապանի քաղաքապետը հրաժարականի դիմում է գրել

Կապանի ՀՀԿ-ական քաղաքապետ Աշոտ Հայրապետյանը հրաժարականի դիմում է ներկայացրել: Լուրը քիչ առաջ մեզ հետ հեռախոսազրույցում հաստատեց քաղաքապետի մամլո խոսնակ Արմինե Ավագյանը՝ ավելացնելով, որ հարցը քննարկվելու է այսօր՝ ավագանու արտահերթ նիստին:

Հարցին, թե արդյոք հրաժարականի պատճառը երեկ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Կապանում տեղի ունեցած հանդիպման ժամանակ միջադեպն էր, մամլո խոսնակը պատասխանեց, որ դա առիթ էր, բայց ոչ պատճառ, ապա ավելացրեց, որ քաղաքապետը նիստին կհայտնի հրաժարականի պատճառը:

Հիշեցնենք, որ երեկ Սյունիքի մարզպետարանի բակում տեղի էր ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Կապանի բնակիչների հետ: Հնչած հարցերից մեկին պատասխանելիս քաղաքացիները սկսել էին սուլել Հայրապետյանին, այդպիսով՝ թույլ չտալով նրան խոսել:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter