HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անուշ Քոչարյան

ARTsakh Fest. Արտո Թունջբոյաջյանի «մանիֆեստը»

ARTsakh Fest-ի բացման արարողությունը մեկնարկեց Արտո Թունջբոյաջյանի եւ Vishup Ensemble-ի ակուստիկ համերգով։ Թունջբոյաջյանի երգ-մանիֆեստը ներկայացնում ենք ստորեւ։  

Մի վայրկյան․ ու՞ր է գնում մեր ազգը։
Ու՞ր է մեր տունը, որտե՞ղ ենք մենք հավաքվում։
Մեր ազգի հավաքվելու տեղը իր տանն է։
Անունն ասում է բոլորիս համար
Մեկ Հայաստան։
Ինչե՞ր ենք եփում մեր ազգի խոհանոցում։
Ի՞նչ համեմունքներ է դրվում մեր ազգի մեջ։
Համեմունքներին պետք է շատ ուշադիր լինել․
Վաղը, մյուս օր մեկի փորը չխանգարվի։
Սխալ մտքերը քեզ մենակ կթողնեն անտառներում։
Սխալ մտքերը չեն թողնի՝ ազգը զարգանա հանգիստ։
Երիտասարդի աչքը դուրս է նայում․
Այդտեղ սխալ մի բան կա, շատ շուտ պետք է շտկվի։
Երիտասարդի հույսը իր հող վրա պիտի լինի։
Հույս տվողների հույսերը մեր հողի վրա պիտի մնան։
Բայց հույս տվողներին մի ձեւով դուրս են հանում․
Եւ այդտեղ կարծեմ շատ մեծ սխալ ենք անում։
Վատ հույս տվողներին պետք է անշուշտ դուրս նետենք․
Նայում եմ, որ բոլոր լավերին դուրս են ուղարկում։
Մեր եղբորը ձեռք տալը հրեշտակին ձեռք տալու պես է։
Ասում են՝ փող է լվանում․ ի՞նչ փող, երբ շորեր լվալ չգիտի։
Շատ լավ գիտենք՝ լվացքի մեքենաներն ուր են,
Այդ մտքերով մի օր մեր մեջ կռիվ կլինի․
Դա չէ մեզ սիրողների երազանքը․
Երբ մեր ազգը միանա, իր մեջ երազներ կվառվի։
Եկեք մեր ազգի իմաստի վրա կենտրոնանանք։
Մեկ նպատակով ամբողջ ազգը հավաքվի։
Ստեղծագործենք, մշակենք մեր ազգի տաղանդը։
Աշխարհի մի արվեստակերտ կենտրոն սարքենք Հայաստանը։
Մաքուր բնություն, մաքուր հույսեր, մաքուր մտքեր տանք մարդկությանը։
Աշխարհը կպահի մեզ․ Հայաստանն անվերջ արվեստակերտ կենտրոն կլինի։
Եկեք բաժակներ բարձրացնենք հիմա․
Մեջը կարեւոր չէ ալկոհոլ կամ կոլա։
Եկեք հպարտանանք մեր ազգի իմաստին,
Հիմա եղավ այդ մասը երգում ենք

(ժողովուրդ ջան, պատրա՞ստ եք)

Իմ ազգը շատ եմ սիրում,
Հպարտանում եմ ես․
Ոչ մի բան իմ հավատքս
Չի կարա փոխել։
Սփյուռք բառը թողինք մնա գրքերու մեջը․
Օտար երկիր, վարձով կյանք
Հային չի սազում։
Եկեք հայեր միանանք,
Մի մարմին դառնանք,
Մեր ազգը աշխարհի
Արեւ կդառնա։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter