HY RU EN
Asset 3

Loading

End of content No more pages to load

Your search did not match any articles

Ալաբաշ Մելոն այլեւս գյուղապետ չէ

Լոռու մարզի մեր թղթակիցը հաղորդում է, որ քիչ առաջ հայտնի դարձան Օձունում կայացած ընտրությունների արդյունքները: 84 ձայնի առավելությամբ Օձունի գյուղապետ ընտրվեց Արսեն Տիտանյանը: Հաշվի առնելով նախորդ ընտրություններում տեղ գտած ապօրինությունները, այսօր Օձունում էին գտնվում ԿԸՀ-ի նախագահ Գարեգին Ազարյանը եւ ԿԸՀ-ի հինգ անդամներ: Այսօր Օձունում կենտրոնացվել էին նաեւ ոստիկանական ուժեր, սակայն այս ժամի դրությամբ որեւէ միջադեպ չի գրանցվել: Համայնքապետի ընտրությունները հոկտեմբերի 19-ին սուր հակամարտության էր վերածվել Օձունի համայնքապետի թեկնածուներ, Հանրապետական կուսակցության անդամ Մելիք Այվազյանի (Ալաբաշ Մելո) եւ անկուսակցական Արսեն Տիտանյանի միջեւ (Տես հոդվածը` Օձունում կանցկացվեն նոր ընտրություններ, http://hetq.am/arm/politics/8482/):

Write a comment

Hetq does not publish comments containing offensive language or personal attacks. Please criticize content, not people. And please use "real" names, not monikers. Thanks again for following Hetq.
If you found a typo you can notify us by selecting the text area and pressing CTRL+Enter