Ալաբաշ Մելոն այլեւս գյուղապետ չէ
Լոռու մարզի մեր թղթակիցը հաղորդում է, որ քիչ առաջ հայտնի դարձան Օձունում կայացած ընտրությունների արդյունքները: 84 ձայնի առավելությամբ Օձունի գյուղապետ ընտրվեց Արսեն Տիտանյանը: Հաշվի առնելով նախորդ ընտրություններում տեղ գտած ապօրինությունները, այսօր Օձունում էին գտնվում ԿԸՀ-ի նախագահ Գարեգին Ազարյանը եւ ԿԸՀ-ի հինգ անդամներ:
Այսօր Օձունում կենտրոնացվել էին նաեւ ոստիկանական ուժեր, սակայն այս ժամի դրությամբ որեւէ միջադեպ չի գրանցվել:
Համայնքապետի ընտրությունները հոկտեմբերի 19-ին սուր հակամարտության էր վերածվել Օձունի համայնքապետի թեկնածուներ, Հանրապետական կուսակցության անդամ Մելիք Այվազյանի (Ալաբաշ Մելո) եւ անկուսակցական Արսեն Տիտանյանի միջեւ (Տես հոդվածը` Օձունում կանցկացվեն նոր ընտրություններ, http://hetq.am/arm/politics/8482/):
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել