HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Արման Բաբաջանյան. «Միքայել Մինասյանը լավագույն դեսպաններից է եղել»

Ընդդիմադիր «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Բաբաջանյանն այն համոզմունքին է, որ Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը (Սերժ Սարգսյանի փեսան) լավագույն դեսպաններից է եղել:

Այս մասին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց պատգամավորը` պատասխանելով լրագրողներից մեկի հարցին:

«Ես կարծում եմ, որ նա լավագույն դեսպաններից է եղել: Որպես ապացույց՝ կարող ենք բերել և՛ Ցեղասպանության 100-ամյակի առիթով Վատիկանում տեղի ունեցած հայտնի պատարագը, և՛ Ցեղասպանության ճանաչումը Վատիկանի կողմից, և՛ Հռոմի Պապի այցը Հայաստան»,- նշեց Բաբաջանյանը:

Հարցին՝ իշխանությունները սխա՞լ են արել նրան հետ կանչելով, պատգամավորն արձագանքեց. «Ես կարծում եմ՝ իշխանությունները որոշել են, որ նա այլևս չպետք է շարունակի պաշտոնավարումը, հավանաբար ունեցել են հիմնավոր պատճառներ, հույս ունենանք՝ նոր նշանակված դեսպանը կշարունակի այդ ավանդույթը, և Վատիկանի հետ Հայաստանի հարաբերությունները դրական իմաստով կխորանան ու կզարգանան»:

Ինչ վերաբերում է նիստերի դահլիճում տեղի ունեցած բանավեճին՝ Ուկրաինայում ՀՀ նախկին դեսպան Անդրանիկ Մանուկյանի անվան շուրջ, Բաբաջանյանը մանրամասնեց. «Այդ փաստերը ես վկայաբերում էի բացառապես մի նպատակով, որպեսզի այս հանձնաժողովը՝ որպես գլխադասային հանձնաժողով, պարտադրի այսուհետ բոլոր թեկնածուներին, ովքեր պատրաստվում են նշանակվել որևէ երկրում, նրանց պետք է հրավիրել ԱԺ, արտաքին հարաբերությունների հանձնաժողովում հարցադրումներ պետք է ուղղվեն, նրանք էլ պարտավոր են ԱԺ-ին ներկայացնեն իրենց տեսլականը նշանակվելիք երկրում հարաբերությունների տեսանկյունից: Մեր խմբակցության համար առանցքային հարց է սա, և ամեն ինչ անելու ենք, որպեսզի մինչ նշանակվելը հնարավոր լինի դա ապահովել»:

Դիտարկմանը, որ Մանուկյանի որդին ինչ-որ բան է ասել ու նիստերի դահլիճից հեռացել, Արման Բաբաջանյանն ասաց.

«Ես իմ ելույթը չեմ կարող կառուցել՝ հաշվի առնելով, թե ում որդին է նստած դահլիճում, և իմ ելույթները չեմ կարող պայմանավորել ինչ-որ մեկի որդու կամ խմբակցության խնամիական առումով»:

Լուսանկարում Վատիկանում նախկին դեսպան Միքայել Մինասյանն է

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter