HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Մակունցը՝ Մարուքյանին. «Հուսամ՝ նկատի չունեիք, որ որևէ կերպ պետք է միջամտենք դատարանների, դատավորների անկախ աշխատանքին»

Մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի նախագահի ընտրության հարցի քննարկմանը «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի ելույթին հակադարձեց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը:

«Մենք անընդհատ բարձրաձայնում ենք այն մասին, որ որևէ մարմին իրավունք չունի ճնշում գործադրել դատական մարմնի նկատմամբ, բայց այստեղ մեղադրանք հնչեցրեցիք, պարո՛ն Մարուքյան, որ ինչ-որ չափով պետք է ճնշում գործադրել, դա՞ էիք ակնարկում, հուսամ, որ ոչ: Հուսամ՝ նկատի չունեիք, որ մենք որևէ կերպ պետք է միջամտենք դատարանների, դատավորների անկախ աշխատանքին և քննությանը»,- ասաց նա:

Լիլիթ Մակունցն անդրադարձավ Էդմոն Մարուքյանի այն դիտարկմանը, որ արդարադատության նախարարությունը «Լուսավոր Հայաստան» կուսակցության հեղինակած նախագծից գրագողություն է արել:

«Խոսեցիք գրագողության մասին, որպես ըննդդիմություն՝ մենք նախկինում բարձրաձայնել ենք շատ հարցեր, ուրախ կլինեինք, եթե մեր հնչեցրած հարցերին արձագանք տրվեին իշխանության կողմից, և այդ հարցերը շուտափույթ լուծում գտնեին, այն պարագայում, երբ ձեր բարձրացված խնդիրները տեղ են գտել, հասցեագրվել ու լուծում ստացել, անկեղծ ասած՝ չեմ հասկանում, որովհետև, եթե խնդիրը, նպատակը հարցերը լուծելն է, ապա դրանց տրվել է լուծում՝ կոնստրուկտիվ, կառուցողական տիրույթում, եթե խնդիրը այլ է, ապա պետք է հստակեցնել, թե որն է նպատակը»,- ասաց նա:

Մակունցը խոսեց նաև Մարուքյանի այն քննադատության մասին, որ շատ իրավասու ինստիտուտներ, կառույցներ չեն արձագանքում մարդու իրավունքների ոտնահարման դեպքերին՝ վախենալով ֆեյսբուքյան գրառումներից:

«Նման խնդիր, քավ լիցի, իշխանությունն իր առաջ չի դնում գրառումներ անելու, բայց հուսամ՝ ձեր բարձրացրած հարցը առաջարկ չէր, որ որևէ կերպ սահմանափակեինք ազատ խոսքը հենց սոցիալական հարթակներում»,- ասաց իշխող խմբակցության ղեկավարը:

Մակունցը չհերքեց, որ մարդու իրավունքների տիրույթում կան ՀՀ-ում խնդիրներ: «Մենք սկզբունքային դիրքորոշում ունենք, որ պետք է լուծում տանք բոլոր հարցերին»,- ասաց նա:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter