HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Անդրանիկ Քոչարյան. «Զորակոչի հիվանդությունների ցանկի փոփոխությունները տրամաբանության մեջ պետք է լինեն, և ոչ թե զորակոչի թիվն ավելացնելու համար»

Խորհրդարանում քննարկվում է Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի ընտրության հարցը: Այս հանձնաժողովում «Իմ քայլը» խմբակցությունն առաջադրել է 2008 թվականի մարտի 1-2-ի դեպքերի փաստահավաք խմբի ղեկավար Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը:

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոֆյա Հովսեփյանն անդրադարձավ զորակոչիկների բժշկական փորձաքննության հանձնաժողովի հարցին:

«Այդտեղ շատ լուրջ խնդիր ունենք, կարծում եմ՝ օրենսդրական փոփոխության կարիք կա, քանի որ կան պարբերական հիվանդություններ, որոնցով տղաները գնում են բանակ, ծառայության մի մասն անցնում է հոսպիտալում, մի մասը՝ բանակում, որի ընթացքում առողջական խնդիրները խորանում են: Կարծում եմ՝ քանի որ քանակի խնդիր կար, տանում էին տղաների ցանկացած հիվանդության դեպքում, կա միտում, որ ոչ ճիշտ ախտորոշում էին դնում, կամ էլ կա օրենսդրական բաց, որով պետք է հստակեցնենք, թե ինչ հիվանդությունների դեպքում պետք է չգնան»,- ասաց Հովսեփյանը:

Անդրանիկ Քոչարյանը համաձայնեց պատգամավորի դիտարկմանը.

«Կա հիվանդությունների ցանկ, որը պարբերաբար փոխվում է, և պետք է տրամաբանության մեջ լինեն փոփոխությունները, և ոչ թե զորակոչի թիվը ավելացնելու համար»,- ասաց նա:

Քոչարյանի խոսքով՝ առողջական խնդիր ունեցող տղային զորակոչելը հետագայում ավելի լուրջ խնդիրներ է առաջացնում թե՛ վերջինիս, թե՛ նրա հրամանատարության համար:

«Հիվանդությունների ցանկը պետք է հստակեցվի, դրանք պետք է լինեն ծանր և անհամատեղելի ծառայության հետ հիվանդություններ, միայն լիարժեք առողջ տղան պետք  է շարային ծառայության անցնի»,- ասաց Քոչարյանը:

Հիշեցնենք, որ 2018 թվականի ապրիլից որոշ հիվանդությունների դեպքում (գիշերամիզություն, հեմոգլոբինի խնդիր, թերքաշ, գերքաշ, ինչպես նաև պարբերական հիվանդությունների դեպքում, օրինակ՝ էպիլեպսիայի որոշ ստադիաներ) ևս զորակոչի ենթակա քաղաքացիները զորակոչվում են՝ որոշակի սահմանափակումներով ծառայության:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter