HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ֆուտբոլի ազգային հավաքականի 13 անդամ տարկետման իրավունք կստանա

Կառավարությունը վաղվա՝ հունվարի 31-ի նիստում տարկետման իրավունք կտա ֆուտբոլի  ազգային հավաքականի 13 անդամի: Որոշումը չզեկուցվող է:

Մինչև 2019 թվականի ամառային զորակոչը տարկետման իրավունք կստանան Դավիդ Սերգոյի Մարիկյանը, Հայկ Տիգրանի Ղազարյանը, Սարգիս Վաչագանի Ադամյանը, մինչև 2019 թվականի ձմեռային զորակոչը՝ Էդուարդ Նասիբի Թաթոյանը, մինչև 2020 թվականի ձմեռային զորակոչը՝  Դավիթ Ռուդոլֆի Արշակյանը:

Մինչև 2021 թվականի ամառային զորակոչը տարկետման իրավունք կստանա 5 ֆուտբոլիստ՝ Արշակ Ռաֆաելի Կորյան,Արմեն Արամի Մանուչարյան, Էդգար Զավենի Բաղումյան,Դավիթ Արմենի Գիզգիզյան, Էդգար Արմենի Հարությունյան:

Մինչև 2021 թվականի ձմեռային զորակոչը տարկետման իրավունք կստանան Ռոբերտ Մելիքի Դարբինյանը, Անդրեյ Վլադիմիրի Շահգելդյանը և Գոռ Արթուրի Աղբալյանը:

Հիշեցնենք, որ կառավարության նախորդ նիստին գիտության և սպորտի բնագավառներում նշանակալի ներդրում ունեցած 27 քաղաքացի տարկետման իրավունք էր ստացել:

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter