HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

Ջերմուկի ավագանին մերժեց մետաղական հանքարդյունաբերությունն արգելելու որոշումը ուժը կորցրած ճանաչելու նախագիծը

Ջերմուկի ավագանու նիստին ներկա բոլոր վեց անդամները դեմ քվեարկեցին «Ջերմուկ համայնքը էկո-տնտեսական տարածք դարձնելու և համայնքում մետաղական հանքարդյունաբերությունը արգելելու» վերաբերյալ ուժը կորցրած ճանաչելու որոշման նախագծին:

Նշենք, որ Ջերմուկի ավագանին այսօր արտահերթ նիստ էր գումարել, որպեսզի ուժը կորցրած ճանաչի 2018 թվականի դեկտեմբերի 18-ին ընդունված որոշումը, որով արգելվում է Ջերմուկում մետաղական հանքեր շահագործել: Նման որոշման նախագծի առիթ էր դարձել Ամուլսարի շահագործման դեմ ամիսներ շարունակ տարվող պայքարը:

Ինչպես «Հետք»-ի հետ զրույցում հայտնեց Ջերմուկի ավագանու անդամ Հասմիկ Սարգսյանը, որոշումը ուժը կորցրած ճանաչելու առաջարկ երեկ համայնքապետարան է ուղարկել տարածքային կառավարման և զարգացման նախարարությունը:

Նրա փոխանցմամբ՝ նախարարությունը որոշումն ուժը կորցրած ճանաչելու առաջարկություն ներկայացրել է այն հիմնավորմամբ, որ որոշումը թերի է, դրան կցված չէ հանրագիրը:

Մեկնաբանություններ (2)

Zemfira Sa8gsjan
Ի հավելումն իմ մեկնաբանության. ՀՀ տարածքային կառավարման նախարարի հանձնարարականը Վայոց Ձորի մարզպետ Տ.Սարգսյանին՝ Խնդրում եմ քննության առնել, առաջարկել Ջերմուկ համայնքի ավագանուն՝ վերացնել կամ փոփոխել վերջինիս կողմից 2018 թվականի դեկտեմբերի 18-ին ընդունված N 88-Ա որոշումը, և արդյունքների մասին հայտնել՝ ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 98-րդ հոդվածի դրույթներով: Վայոց Ձորի մարզպետի գրությունը Ջերմուկի համայնքապետ Վ. Հովհաննիսյանին՝ Ի կատարումն ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի 24.01.2019 թվականի թիվ 01/16.1/436-19 հանձնարարականի պահանջների՝ ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 98-րդ հոդվածի դրույթներով, առաջարկում եմ ձեռնարկել միջոցներ Ջերմուկի համայնքի ավագանու 2018 թվականի դեկտեմբերի 18-ին ընդունված N 88-Ա որոշումը վերացնելու կամ փոփոխելու ուղղությամբ:
Զեմֆիրա
1. Ջերմուկի համայնքի ավագանու 2018 թվականի դեկտեմբերի 18-ին ընդունված որոշումը ոչ թե Ջերմուկում մետաղական հանքեր շահագործելը արգելելու մասին է, ( օրենքով այդպիսի իրավասություն ավագանին չունի ), այլ ընդամենը հավանություն է տրվել համայնքի 3000 բնակչի ստորագրությամբ հանրագրին, որով անհամաձայնություն էր արտահայտված Ամուլ սարի ոսկու հանքավայրի շահագործման ծրագրին: 2. Մարզպետարանը, որպես ՏԻՄ-երի գործունեության իրավական վերահսկող մարմին, տարածքային կառավարման և զարգացման նախարարության հանձնարարությամբ առաջարկել էր վերանայել այդ որոշումը: Փչոց է, թե իբրև տարածքային կառավարման և զարգացման նախարարությունը այդպիսի «առաջարկություն ներկայացրել է այն հիմնավորմամբ, որ որոշումը թերի է, դրան կցված չէ հանրագիրը»: Ջերմուկի համայնքի ավագանու 2018 թվականի դեկտեմբերի 18-ին ընդունված որոշումը թերի լինելու և դրան հանրագիրը կցված չլինելու մասին նախարարության և մարզպետի գրություններում խոսք չկա:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter