
Ջերմուկի ավագանին մերժեց մետաղական հանքարդյունաբերությունն արգելելու որոշումը ուժը կորցրած ճանաչելու նախագիծը
Ջերմուկի ավագանու նիստին ներկա բոլոր վեց անդամները դեմ քվեարկեցին «Ջերմուկ համայնքը էկո-տնտեսական տարածք դարձնելու և համայնքում մետաղական հանքարդյունաբերությունը արգելելու» վերաբերյալ ուժը կորցրած ճանաչելու որոշման նախագծին:
Նշենք, որ Ջերմուկի ավագանին այսօր արտահերթ նիստ էր գումարել, որպեսզի ուժը կորցրած ճանաչի 2018 թվականի դեկտեմբերի 18-ին ընդունված որոշումը, որով արգելվում է Ջերմուկում մետաղական հանքեր շահագործել: Նման որոշման նախագծի առիթ էր դարձել Ամուլսարի շահագործման դեմ ամիսներ շարունակ տարվող պայքարը:
Ինչպես «Հետք»-ի հետ զրույցում հայտնեց Ջերմուկի ավագանու անդամ Հասմիկ Սարգսյանը, որոշումը ուժը կորցրած ճանաչելու առաջարկ երեկ համայնքապետարան է ուղարկել տարածքային կառավարման և զարգացման նախարարությունը:
Նրա փոխանցմամբ՝ նախարարությունը որոշումն ուժը կորցրած ճանաչելու առաջարկություն ներկայացրել է այն հիմնավորմամբ, որ որոշումը թերի է, դրան կցված չէ հանրագիրը:
Մեկնաբանություններ (2)
Մեկնաբանել