
Ռոբերտ Քոչարյանը մասնակցում է իր կալանքի ժամկետը երկարացնելու դեմ բողոքի քննությանը
Վերաքննիչ քրեական դատարանում սկսվեց երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի գործով նիստը:
Վերջինս, մեր տեղեկություններով, բերվել է դատարան և մասնակցում է գործի քննությանը: Նշենք, որ Քոչարյանն իր կալանքի ժամկետը երկարացնելու վերաբերյալ առաջին ատյանի կողմից քննվող գործին չէր մասնակցում, ըստ պաշտպանների՝ նպատակահարմար չէր գտնում:
Հիշեցնենք, որ առաջին ատյանի դատարանը հունվարի 18-ի որոշմամբ բավարարել է Հատուկ քննչական ծառայության քննիչի միջնորդությունը՝ Ռոբերտ Քոչարյանին կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու վերաբերյալ և մերժել պաշտպանների միջնորդությունը Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանքն այլընտրանքային խափանման միջոց գրավով փոխարինելու մասին: Դատարանի այս որոշման դեմ պաշտպանական խումբը վերաքննիչ բողոք է ներկայացրել:
Վճռաբեկ դատարանը նոյեմբերի 15-ին բեկանել է Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումն անձեռնմխելիության հիմքով վերացնելու վերաբերյալ Վերաքննիչ դատարանի որոշումը, և գործն ուղարկվել է նույն դատարան՝ նոր քննության:
Դեկտեմբերի 7-ին դատարանը՝ նախագահությամբ դատավոր Ռուբիկ Մխիթարյանի, որոշել էր ուժի մեջ թողնել Քոչարյանին կալանավորելու վերաբերյալ 1-ին ատյանի դատարանի որոշումը, որից հետո Քոչարյանը կալանավորվել է և առ այսօր կալանքր տակ է:
Մեկնաբանել