HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կայանման համար ապօրինի գումար գանձողները պատասխանատվության կենթարկվեն

Երևանի քաղաքապետարանի տարածած հաղորդագրությունը

Երևանի կենտրոնական փողոցներում կարմիր գծանշումներով վճարովի, նաև որոշ անվճար ավտոկայանատեղիներում ապօրինի ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու և մեքենաների կայանման լրացուցիչ գումարներ գանձելու համար մի շարք քաղաքացիներ հրավիրվել են ոստիկանություն: 

«Անթույլատրելի է, որ կողմնակի անձինք առանց օրինական թույլտվության իրականացնեն ձեռնարկատիրական գործունեություն՝ լրացուցիչ գումարներ գանձնելով այն քաղաքացիներից, որոնք արդեն իսկ վճարել են տեղի կայանման տուրքը: Երևույթը կանխելու նպատակով Երևանի քաղաքապետարանը ոստիկանության աջակցությամբ իրականացնում է մի շարք միջոցառումներ», - նշել է քաղաքապետարանի աշխատակազմի առևտրի և սպասարկումների վարչության պետի ժ/պ Հովիկ Սաֆարյանն ու հավելել, որ քաղաքացիները տեղեկացվել և զգուշացվել էին՝ դադարեցնելու անօրինական գործունեությունը:
Նախապատրաստված նյութերը կուղարկվեն համապատասխան մարմիններ: Օրինազանց քաղաքացիները կկրեն վարչական պատասխանատվություն՝ 200 հազարական դրամի չափով: Ընդ որում, եթե որոշակի ժամանակահատվածում գանձված գումարների և չվճարված հարկերի ընդհանուր գումարը գերազազանցում է 500 հազար դրամը, ապա օրենսդրությունը սահմանում է քրեական պատասխանատվություն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter