HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Կաշառք ստանալու մեջ մեղադրվող դատավոր Իշխան Բարսեղյանը գրավով ազատ է արձակվել

Վերաքննիչ քրեական դատարանը՝ նախագահությամբ դատավոր Արմեն Դանիելյանի, հունվարի 30-ին գրավի դիմաց ազատ է արձակել կաշառք ստանալու մեջ մեղադրվող դատավոր Իշխան Բարսեղյանին: Այս մասին ասաց Բարսեղյանի պաշտպաններից Վարդուհի Էլբակյանը: 

Նշենք, որ առաջին ատյանի դատարանը՝ նախագահությամբ դատավոր Վաչե Մարգարյանի, Իշխան Բարսեղյանին դատապարտել էր 7 տարի ժամկետով ազատազրկման: Դատարանի այս որոշումը բողոքարկել է Վերաքննիչ դատարան: Պաշտպանական կողմը պահանջում է ամբողջությամբ բեկանել առաջին ատյանի դատարանի կայացրած դատավճիռը:

Հիշեցնենք, որ Իշխան Բարսեղյանը ձերբակալվել է 2016-ի հոկտեմբերի 27-ին՝ Ազգային անվտանգության ծառայության կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում։ Ըստ ԱԱԾ-ի տարածած հաղորդագրության՝ ենթադրյալ կաշառք ստանալու պահին: Առաջադրված մեղադրանքի համաձայն՝ Բարսեղյանը, հանդիսանալով դատական իշխանության մարմնի ղեկավար աշխատող և մշտապես իշխանության ներկայացուցչի գործառույթներ իրականացնող պաշտոնատար անձ, քաղաքացի Նորիկ Հակոբյանի օգտին իր լիազորությունների շրջանակում գործողություններ կատարելու համար նրանից միջնորդի միջոցով պահանջել և անձամբ ստացել է 1000 ԱՄՆ դոլար կաշառք:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter