Նշենք, որ առաջին ատյանի դատարանը, նախագահությամբ դատավոր Վաչե Մարգարյանի, Իշխան Բարսեղյանին դատապարտել էր 7 տարի ժամկետով ազատազրկման:
Այսօր դատարանում ցուցմունք տվեց դատավորի գործով առանցքային վկա Նորիկ Հակոբյանը: Վերջինս դատավորի դեմ ԱԱԾ-ում հաղորդում տված անձն է: Դատավորի հարցին՝ որտե՞ղ եք ծնվել, վկան պատասխանեց՝ «Մարգարյան» հիվանդանոցում:
Այս գործով նախորդ դատական նիստը ևս հետաձգվել էր ամբաստանյալ դատավոր Իշխան Բարսեղյանի առողջական խնդիրների պատճառով: Վերջինիս ճնշումը դատարանում կտրուկ բարձրացել էր, և դատարան հրավիրված Շտապօգնության աշխատակիցներին չէր հաջողվում կարգավորել...
Կաշառք ստանալու մեջ մեղադրվող դատավոր Իշխան Բարսեղյանի զարկերակային ճնշումն այսօր Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում կտրուկ բարձրացել էր:
«Իմ քրեական գործով դատախազական հսկողությունը իրավասու է և պարտավոր է իրականացնել միայն ՀՀ գլխավոր դատախազը, ուրիշ ոչ ոք»,- այս մասին այսօր Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում տեղի ունեցած նիստի ժամանակ միջնորդություն...
Կաշառք պահանջելու և ստանալու մեջ մեղադրվող դատավոր Իշխան Բարսեղյանն առողջական խնդիրներ ունի, որոնց պատճառով քրեակատարողական հիմնարկն այսօր նրան դատարան չէր ներկայացրել:
Ավելի վաղ ազգային անվտանգության ծառայությունը հաղորդել էր, որ կաշառք ստանալու պահին ձերբակալվել է Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Իշխան Բարսեղյանը: Բարսեղյանի գործով նախաքննությունը ավարտվել էր նոյեմբերի 16-ին:...
ՀՀ հատուկ քննչական ծառայությունը տեղեկացնում է, որ քննվող քրեական գործի նախաքննությամբ ձեռքբերված փաստական տվյալների արդյունքում հիմնավորվել է, որ Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Իշխան Բարսեղյանը...