HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

Սուրիկ Խաչատրյանն, ըստ էության, փորձում է մաքրել իր բրիտանական հետքը

Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը դուրս է եկել բրիտանական «Sunik Investments Limited» ընկերության տնօրենների կազմից: Հիշեցնենք, որ նա եւ Միացյալ Թագավորության քաղաքացի Էբի Քինգ Խավաջան (Abbey King Khawaja) անցյալ տարվա նոյեմբերի 8-ին 50-50 համամասնությամբ հիմնադրել էին այս ընկերությունը, որի կանոնադրական կապիտալն ընդամենը 100 ֆունտ է: Խաչատրյանն ու Խավաջան նաեւ գրանցվել էին որպես տնօրեններ: 

Նշել էինք, որ պաշտոնական փաստաթղթերում երկուսի բնակության վայրն էլ ներկայացված է Միացյալ Թագավորությունը: 

Ըստ էության, Ս. Խաչատրյանը ցանկանում է մաքրել բրիտանական հետքը, քանի որ մեր հրապարակումից շատ չանցած՝ արդեն հունվարի 13-ին, նա թողել է տնօրենի պաշտոնը, որը պաշտոնական ձեւակերպում է ստացել ամսի 23-ին: Հունվարի 25-ին էլ ընկերության «Sunik Investments Limited» անունն է փոխվել՝ դառնալով «Toft Investments Limited»: Այսպիսով՝ Սյունիքը վերափոխվել է Թոֆտի: Այս փոփոխությունն էլ պաշտոնական գրանցում է ստացել հունվարի 28-ին: 

Վերը նշվածը, սակայն, չի նշանակում, որ Սուրիկ Խաչատրյանը դուրս է եկել ընկերությունից, քանի որ սեփականատերերի ցանկում որեւէ փոփոխություն չի եղել: Շեշտենք, որ սեփականատերերի անունները երեւում են բրիտանական ռեգիստրում տեղադրված փաստաթղթերում, այնինչ տնօրենների, քարտուղարների եւ ընկերության տվյալները կարելի է գտնել նաեւ պարզ որոնման միջոցով: 

Խաչատրյանի եւ Քինգի ընկերությունը զբաղվում է անշարժ գույքի առքուվաճառքով, ինչպես նաեւ անշարժ գույքի ներդրումային ֆոնդերի գործունեությամբ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter