
Lարված իրավիճակ Արշալույս գյուղում. բնակիչները պահանջում են համայնքապետի հրաժարականը
Այսօր վաղ առավոտից լարված իրավիճակ է Արմավիրի մարզի Արշալույս գյուղում: Գյուղացիներն ամիսներ շարունակ պահանջում են, որ համայնքապետ Զարզանդ Գրիգորյանը լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու դիմում ներկայացնի:
Այսօր հերթական բողոքի ակցիայի շրջանակներում գյուղացիները հավաքվել են համայնքապետարանի դիմաց: Ցուցարարներին դիմավորել են ոստիկանները:
Արշալույսցի Արմեն Շահբազյանը «Հետք»-ին պատմեց, որ ոստիկանները փորձել են քաղաքացիներին բերման ենթարկել: Կանայք, աղմուկ լսելով, դուրս են եկել տներից և տղաներին դուրս բերել ոստիկանների ավտոմեքենաներից:
Այս պահին էլ համայնքապետարանի դիմաց հավաքված են մի քանի տասնյակ ոստիկաններ և քաղաքացիներ: Այստեղ է նաև պատգամավոր Թագուհի Ղազարյանը, ով Արշալույս գյուղի բնակիչ է:
Համայնքապետարանի դռները փակ են, ներսում մարդ չկա:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել