Ցմահ դատապարտյալ Վաղարշակ Ավետիսյանն այսօր դադարեցրել է հացադուլը
Հունվարի 30-ից «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում հացադուլի մեջ գտնվող ցմահ դատապարտյալ Վաղարշակ Ավետիսյանն այսօր դադարեցրել է հացադուլը: Այս մասին «Հետք»-ին ասաց արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության հանրային կապերի վարչության պետ Նոնա Նավիկյանը։
Նշենք, որ հացադուլի ընթացքում դատապարտյալին այցելել էին ԱԺ պատգամավորներ, ինչպես նաև ՄԻՊ գրասենյակի աշխատակիցներ:
Այսօր Ավետիսյանին այցելել է նաև պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը, ում հորդորով դատապարտյալը դադարեցրել է հացադուլը:
Նշենք, որ Ավետիսյանը ազատազրկված է 2008 թվականից: Մեղադրվել և դատապարտվել է նույն թվականի մարտի 16-ին Գորիսի ճանապարհին տաքսու վարորդի սպանության գործով:
Նա չի ընդունել և առ այսօր չի ընդունում մեղքն իրեն վերագրվող արարքում, պնդում է, որ դատապարտվել է մեկ անձի ցուցմունքի հիման վրա։ Նշենք, որ նախկինում՝ 2018-ի օգոստոսի 1-ին ևս Ավետիսյանը հացադուլ էր հայտարարել, ինչպես նաև ինքնավնասման փորձ կատարել: Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանի հետ հանդիպումից հետո նա դադարեցրել էր հացադուլը:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել