HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Yong Gang» կեղծված կենսաբանական ակտիվ հավելումներ հայտնաբերվել են նաև այլ ընկերությունում

Հիմք ընդունելով ազգային անվտանգության ծառայության կողմից ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի փոխանցած տեղեկատվությունը՝ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինն իրականացնում է վերահսկողական գործողությունները դեղատներում՝ «Yong Gang» կեղծված կենսաբանական ակտիվ հավելումները (պարունակում է չհայտարարագրված սինթետիկ դեղանյութ՝ սիդենաֆիլ) հայտնաբերելու ուղղությամբ: Այս մասին տեղեկացնում է տեսչական մարմինը։

Արդյունքում «Մարկ Ֆարմ» ՍՊԸ-ում ևս հայտնաբերվել է վերը նշված կենսաբանական ակտիվ հավելումը (100 տուփ), որն, ըստ ընկերության ղեկավարի, ձեռք է բերվել ֆիզիկական անձից և հետագայում տրվել իրացման դեղատներում:

«Մարկ Ֆարմ» ՍՊԸ-ի տնօրինությանը տրվել է արտադրանքի իրացումն արգելելու, շուկայից հետ կանչելու, ոչնչացնելու կամ օգտահանելու մասին կարգադրագիր:

Վերահսկողական գործողությունները իրացման կետերում, մասնավորապես՝ դեղատներում, շարունակում են:

Տեսչական մարմինը հիշեցնում է, որ տվյալ արտադրանքը կարող է վտանգավոր լինել մարդկանց կյանքի և առողջության համար, ուստի քաղաքացիներին հորդորում է ուշադիր լինել, չգնել «Yong Gang» կոչվող կենսաբանական ակտիվ հավելումներ, իսկ դեղատներում կամ այլ իրացման կետերում նշյալ ապրանքատեսակը նկատելու դեպքում զանգահարել Սննդամթերքի անվտագության տեսչական մարմնի թեժ գծի 010206040 կամ 012906090 հեռախոսահամարներով:

Ավելի վաղ տեսչական մարմինը տեղեկացրել էր, որ դեղատներում իրացվում է «Yong Gang» կենսաբանական ակտիվ հավելում, որը, համաձայն լաբորատոր փորձաքննության արդյունքների, պարունակում է չհայտարարագրված սինթետիկ դեղանյութ՝ սիդենաֆիլ: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter