HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Մանվել Գրիգորյանին գրավով ազատելու նոր միջնորդություն է ներկայացվել դատարան

Ազգային ժողովի նախկին պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանին գրավի դիմաց ազատ արձակելու նոր միջնորդություն է ներկայացվել դատարան: Այս մասին «Հետք»-ի հետ զրույցում ասաց Գրիգորյանի պաշտպաններից Արսեն Մկրտչյանը: Վերջինս չասաց, թե որքան գրավի չափ են նշել միջնորդության մեջ:

Նշենք, որ Մանվել Գրիգորյանը ամիսներ շարունակ կալանքի տակ գտնվելուց հետո 2018-ի դեկտեմբերի 21-ին 25 մլն դրամ գրավով ազատ էր արձակվել, սակայն Վերաքննիչ դատարանը վերացրել էր այս որոշումն ու որոշել նրան նորից կալանավորել:

Սկսած 2019-ի հունվարի 22-ից՝ Գրիգորյանը նորից կալանքի տակ է:

Մեզ հետ զրույցում  պաշտպան Արսեն Մկրտչյանը նշեց, որ գործը նորից մակագրվել է առաջին ատյանի այն դատավորին, ով մշտապես Գրիգորյանին կալանավորելու կամ նրա կալանքի ժամկետը երկարացնելու վերաբերյալ որոշումներն է կայացրել:

«Գործը նորից անհասկանալիորեն մակագրվել է դատավոր Մարինե Մելքոնյանին, ես չգիտեմ, թե ինչու է ամեն ինչ արվում, որ Մանվել Գրիգորյանի խափանման միջոցի գործերը հենց Մարինե Մելքոնյանին մակագրվի: Այնքան ենք գրավի միջնորդություն ներկայացնելու, մինչև դրա քննությունը Մարինե Մելքոնյանին չմակագրվի»,- ասաց Արսեն Մկրտչյանը:

Հիշեցնենք, որ Մանվել Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասով՝ ապօրինի կերպով ռազմամթերք ձեռք բերելու և այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ պահելու համար, ինչպես նաև Քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ յուրացման եղանակով իր վստահությանը հանձնված առանձնապես խոշոր չափերով ուրիշի գույք հափշտակելու համար:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter