
Նիկոլ Փաշինյան. «Վերջնականորեն ավարտեցինք ՀՀ կառավարության կառուցվածքի քննարկումները»
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում ազդարարել է, որ վերջնականորեն ավարտել են ՀՀ կառավարության կառուցվածքի քննարկումները:
«ՀՀ-ում կլինի 12 նախարարություն: Վարչապետի աշխատակազմում կստեղծվի Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի պաշտոն, ով կլինի վարչապետի ներկայացուցիչը Սփյուռքի հետ հարաբերություններում եւ վարչապետի անունից կհամակարգի կառավարության աշխատանքները սփյուռքի հետ հարաբերություններում»,- հայտնել է Նիկոլ Փաշինյանը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել