HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Ռուբինյանը կողմ է դեսպանների նշանակման հարցում խորհրդարանական վերահսկողությանը

ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը դեմ չէ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ներկայացրած նախագծին, որով խորհրդարանը կկարողանա վերահսկողություն իրականացնել դեսպանների նշանակման հարցում:
«Նախագիծը քննարկող գլխադասային հանձնաժողովը պետաիրավականն է, այնուամենայնիվ, ես այստեղ սկզբունքային տարաձայնություն չունեմ: Իմ միակ մտահոգությունն այն է, որպեսզի նախագիծը համապատասխանի Սահմանադրությանը, չտեսնենք որևէ հակասություն Սահմանադրության հետ»,- մեր հարցին ի պատասխան՝ ասաց Ռուբինյանը:
Պատգամավորի համոզմամբ՝ պետք է հաշվի առնել մի շարք տեխնիկական հանգամանքներ. «Օրինակ՝ մինչ նշանակվելը որ կետում է նշանակվելիք դեսպանը գալիս քննարկման, ագրեման հայցելուց առաջ, թե հետո: Կան նման տեխնիկական հարցեր, որոնք կարող են ազդել գործընթացի վրա, բայց ընդհանուր առմամբ կարծում եմ, որ սկզբունքային խնդիր չկա: Այսինքն՝ եթե դեսպանն ի վիճակի չի լինելու իր պիտանելիությունն ապացուցել պատգամավորների հետ հանդիպման ընթացքում, հետևաբար նա լավ դեսպան չէ ու չպետք է նշանակվի»,- ասաց Ռուբեն Ռուբինյանը:
Հիշեցնենք, որ «Լուսավոր Հայաստան»-ն առաջարկում է փոփոխություններ կատարել ԱԺ կանոնակարգ-օրենքում՝ ընդլայնելով ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի լիազորությունները:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter