HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Այս հունվարին նախորդի համեմատ ուղևորահոսքն աճել է 12.2 տոկոսով

Հայաստանի երկու օդանավակայաններում ուղևորահոսքը այս տարվա հունվարին կազմել է 212 171 մարդ՝ 2018 թվականի նույն ամսվա ցուցանիշը գերազանցելով 12.2 տոկոսով: Այս մասին հայտնում է «Արմենիա Միջազգային Օդանավակայաններ» ընկերությունը:

2019թ. հունվարին, 2018թ. նույն ժամանակահատվածի համեմատ «Զվարթնոցում» ուղևորահոսքն ավելացել է 12.6 տոկոսով: Եթե 2018թ. հունվարին «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի ծառայություններից օգտվել է 178 292 ուղևոր, ապա 2019թ. հունվարի ցուցանիշը կազմում է 200 731 ուղևոր:

2019 թվականի հունվար ամսին Գյումրու «Շիրակ» օդանավակայանում ուղևորահոսքը կազմել է 11 440 մարդ: 2018 թվականի նույն ամսվա  10 876 ուղևորահոսքի համեմատ աճը կազմել է 5.2 տոկոս:

 

Ուղևորների թիվը 2018թ.  հունվարին

Ուղևորների թիվը 2019թ.  հունվարին

Տարբերությունը տոկոսային հարաբերությամբ

«Զվարթնոց»

178 292

200 731

+ 12.6 %

«Շիրակ»

 10 876

 11 440

+   5.2 %

Ընդամենը

189 168

212 171

+  12.2%

«Զվարթնոց» և «Շիրակ» օդանավակայաններում 2019 թվականի հունվար ամսին, նախորդ տարվա նույն ամսվա հետ համեմատած, 12 տոկոսով աճ են գրանցել նաև թռիչք- վայրէջքները:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter