HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Էդմոն Մարուքյան. «Մենք քննարկում ենք մի ծրագիր, որի իրականացնողները հայտնի չեն»

Ընդդիմադիր «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն աննախադեպ է որակում այն, որ մինչ նիստը կառավարության անդամները խմբակցությունների հետ չեն քննարկել կառավարության նախագիծը՝ որակելով այն «արհամարհանք խորհրդարանի նկատմամբ»:

«Սա պատմության մեջ առաջին դեպքն է, որ նման արհամարհական վերաբերմունք է»,-լրագրողների հետ զրույցում ասաց պատգամավորը:

Պատգամավորի դիտարկմամբ՝ երկրորդ հիմնարար հարցը հետևյալն է. «Մենք քննարկում ենք մի ծրագիր, որի իրականացնողները հայտնի չեն. չկա կառավարության կառուցվածքի մասին օրենք, որը մեզ հնարավորինս տեսլականը ցույց կտա, թե ինչ կառուցվածքով են այս ծրագիրը իրականացնելու: Այս պահին կա 12 նախարար, և հինգ նախարարություն, որոնք չունեն նախարար, Սահմանադրության խախտմամբ են այս նշանակումները եղել, և չկա որևէ պատասխան այս մասին»,-ասաց Մարուքյանը:

Պատգամավորի խոսքով՝ խորհրդարանին հայտնի չէ, թե այս ծրագիրն ովքեր են իրականացնելու, ինչ կառուցվածքով:

«Խորհրդարանը սկզբում պետք է ունենա կառուցվածք, հետո ծրագիր, թե այդ կառուցվածքն ինչպես է իրականացնելու այդ ծրագիրը»,-ասաց նա:

Մարուքյանի համար զարմանալի էր նաև վարչապետի այն պատասխանը, որ խորհրդարանական վերահսկողությունը վերջին շրջանում ավելի է ընդլայնվել:

«Էդ ո՞նց եղավ, որ սուպերվարչապետական համակարգն արդեն լավն է, էդ ո՞նց եղավ, որ նախարարների հետ փակ հանդիպումները համարվում են խորհրդարանական վերահսկողություն»,-արձագանքեց պատգամավորը:

Թե ինչպես է «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը քվեարկելու կառավարության ծրագրին, Էդմոն Մարուքյանը չմանրամասնեց, ասաց՝ դեռ քննարկում են:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter