
Սուրիկ Խաչատրյանի որդու նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին
Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի կրտսեր որդու՝ Տրդատ խաչատրյանի նկատմամբ խափանման միջոց է կիրառվել ստորագրություն չհեռանալու մասին:
Այս մասին «Հետք»-ի հարցմանն ի պատասխան՝ հայտնել են Քննչական կոմիտեից՝ հիշեցնելով, որ Խաչատրյանի նկատմամբ մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով:
Տրդատ Խաչատրյանը մեղադրվում է ժամկետային զինվորական ծառայությունից խուսափելու մեջ՝ փաստաթուղթ կեղծելու կամ խաբեության այլ ճանապարհով:
Մենք հարցրել էինք նաև, թե Խաչատրյանի նկատմամբ դեռևս օգոստոսի 13-ին նշանակված համալիր դատաբժշկական, դատահոգեբանական ստացիոնար և ռազմաբժշկական հանձնաժողովային համալիր փորձաքննության եզրակացությունը ստացվե՞լ է, թե՞ ոչ, և կա՞ արդյոք փաստաթղթերի ենթադրյալ կեղծիք, սակայն քննչական կոմիտեից մեզ պատասխանել են, որ փորձաքննության եզրակացությունը դեռևս չի ստացվել:
Տրդատ Խաչատրյանին մեղադրանք առաջադրելուց հետո վերջինս բաց նամակով դիմել էր պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանին՝ խնդրելով թույլ տալ զորակոչվել բանակ: ՊՆ-ից վստահեցրել էին՝ մինչ իրավական ընթացակարգը չսպառվի, և քաղաքացու պիտանելիության հարցը չհստակեցվի, վերջինս չի կարող զորակոչվել զինված ուժեր:
Մեկնաբանել