HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տիրայր Մուրադյան

Վլադիմիր Գասպարյանը որևէ կարգավիճակ չունի. առանձնատան քրգործը առաջ չի գնում

Նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի կողմից 200 հազար դոլարով թանկարժեք առանձնատուն ձեռք բերելուն առնչվող քրեական գործի վարույթը չի կարճվել, սակայն ոստիկանապետը որևէ կարգավիճակ չունի: Այս մասին «Հետք»-ի հարցմանն ի պատասխան՝ հայտնել են գլխավոր դատախազությունից: «Վլադիմիր Գասպարյանի կարգավիճակին հնարավոր կլինի անդրադառնալ միայն լրիվ և բազմակողմանի քննություն կատարելու, ձեռք բերված ապացույցների գնահատման արդյունքում»,- ասված է դատախազության պատասխանում:

Նույն հարցի վերաբերյալ էլ հատուկ քննչական ծառայությունից պատասխանել են, որ նախաքննության ընթացքում կատարվել են բազմաթիվ քննչական և այլ դատավարական գործողություններ, այդ թվում` հարցաքննվել են վկաներ, կատարվել առգրավումներ, զննություններ: «Ինչ վերաբերում է Վլադիմիր Գասպարյանի դատավարական կարգավիճակին, ապա վերջինս մեղադրյալի կամ կասկածյալի կարգավիճակ չունի: Քրեական գործի վերաբերյալ (այդ թվում, թե գործով առնչություն ունեցող անձանցից ովքեր են հրավիրվել նախաքննական մարմին և ինչ քննչական գործողությունների են մասնակցել) որևէ այլ տեղեկատվություն չենք կարող տրամադրել նախնական քննության տվյալների հրապարակման անթույլատրելիությունից ելնելով»,- ասված է ՀՔԾ-ի պատասխանում:

Նախկին ոստիկանապետի կողմից առանձնատուն գնելու վերաբերյալ «Հետք»-ի հրապարակման հիման վրա նախորդ տարվա սեպտեմբեր ամսին էր քրեական գործ հարուցվել: Շուրջ 6 ամիս տևած նախաքննության ընթացքում քննչական մարմինը նախկին ոստիկանապետին չի հարցաքննել:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter