HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տրդատ Մուշեղյան

«Բարգավաճ Հայաստանն» առաջարկում է կառավարության ծրագրում ավելացնել 9-րդ գլուխ՝ բաղկացած 11 կետից

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր, ԱԺ փոխնախագահ Վահե Էնֆիաջյանը հայտարարեց, որ իրենց խմբակցությունը առաջարկում է կառավարության ծրագիրը լրացնել 9-րդ գլխով, որտեղ կամրագրվեն ծրագրի կատարման երաշխիքները, սպասվող ռիկսերը, ծրագրի իրականացման կոնկրետ մեխանիզմները և ըստ տարիների՝ պարտականությունները՝ մինչև 2023թ.

«Ինչպե՞ս ենք պատկերացնում 9-րդ գլուխը. ծրագրի իրականացման ռիսկերը և երաշխիքները.

1. ծրագրում արձանագրվում է պետության կողմից ֆինանսավորվող, ըստ պարտականությունների և ըստ աղբյուրների՝ պետություն-մասնավոր հատված համագործակցության շրջանակներում դրամական միջոցների ծավալները,
2. 2019-2023թթ. ՀՀ տնտեսության մեջ ներգրավվող ներդրումների ընդհանուր ծավալը՝ ըստ տարիների, այդ թվում՝ օտարերկրյա ուղղակի ներդրումների ծավալը,
3. հարկերի և ՀՆԱ-ի աճը՝ ըստ տարիների,
4. արտահանում-ՀՆԱ հարաբերակցությունը՝ ըստ տարիների,
5. նոր ստեղծվող աշխատատեղերի քանակը՝ ըստ տարիների և ըստ ոլորտների,
6. վարկեր-ՀՆԱ հարաբերակցությունը՝ ըստ տարիների, և վարկերի տոկոսադրույքների փոփոխման դինամիկան՝ ևս ըստ տարիների,
7. պետական պարտք-ՀՆԱ հարաբերակցությունը՝ ըստ տարիների
8. նվազագույն աշխատավարձի աճը՝ ըստ տարիների,
9. միջինի կենսաթոշակի աճը՝ ըստ տարիների,
10. աղքատության նվազումը՝ ըստ տարիների,
11. գործազրկության նվազումը՝ ըստ տարիների»:

Բացի այդ, «Բարգավաճ Հայաստանն» առաջարկում է, որ կառավարությունը հստակեցնի կրթության զարգացման պետական ծրագրի վերաբերյալ դիրքորոշումը: Վահե Էնֆիաջյանը ներկայացրեց նաև ԲՀԿ առաջարկությունները՝ սփյուռքի հետ հարաբերությունների վերաբերյալ.

«Ընդգրկել կարճաժամկետ, միջնաժամկետ և երկարաժամկետ ռազմավարություն Հայաստան-սփյուռք հարաբերությունների ընդլայնման և համակարգման վերաբերյալ, հստակ նշել ՀՀ կառավարության ծրագրում գործողությունների ժամանակացույցը և գործառույթները, ՀՀ պարտականությունները սփյուռքի մշակութային և կրթական ոլորտներում, ներկայացնել գործողությունների հաջորդականությունը Հայաստան-սփյուռք հայապահպանության գործունեության ընդլայնման և զարգացման հարցում»:

Վահե Էնֆիաջյանը շեշտեց, որ իրենց առաջարկությունների վերաբերյալ կառավարության տեսակետից էլ կախված՝ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը իր քաղաքական դիրքորոշումը կհայտնի:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter