HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տրդատ Մուշեղյան

«Լուսավոր Հայաստանը» դեմ է քվեարկելու կառավարության ծրագրի նախագծին, «Իմ քայլը»՝ կողմ, ԲՀԿ-ն դեռ չի կողմնորոշվել

«Լուսավոր Հայաստան» խմբակցությունը դեմ է քվեարկելու Ազգային ժողով բերված կառավարության ծրագրի նախագծին: Այս մասին հայտարարեց խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:

Վերջինս հայտնեց, որ միայն կառավարության կառուցվածքում նախատեսվող փոփոխությունները բավարար են ծրագրին դեմ քվեարկելու համար: Մարուքյանը նաև խստորեն քննադատեց Նիկոլ Փաշինյանի վարած կադրային քաղաքականությունը: Պատգամավորը վարչապետին կոչ արեց ազատվել Սերժ Սարգսյանի օրոք «երկրորդ պլանի խաղացողներից»: 

Էդմոն Մարուքյանը, մասնավորապես, նկատի ուներ գործող այն նախարարներին, ովքեր Սերժ Սարգսյանի իշխանության տարբեր տարիներին փոխնախարարի պաշտոններ են զբաղեցրել:

Ելույթ ունենալով «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անունից՝ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը հիշեցրեց, որ իրենք 11 կետից բաղկացած առաջարկ են ներկայացրել կառավարությանը, և եթե գործադիրն անարձագանք թողնի իրենց առաջարկը, ապա «Բարգավաճ Հայաստանը» նույնպես դեմ կքվեարկի կառավարության ծրագրի նախագծին:

«Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն էլ հայտարարեց, որ իրենց խմբակցությունը կողմ է քվեարկելու նախագծին՝ իր անվերապահ աջակցությունը հայտնելով կառավարության ծրագիրը կյանքի կոչելու հարցում:

Խմբակցությունների հայտարարություններին հաջորդում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթը, որից հետո էլ կառավարության ծրագրի նախագիծը կդրվի քվեարկության:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter