HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տիգրան Խաչատրյանն ընդունել է Եվրոպական ներդրումային բանկի պատվիրակությանը

Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանն ընդունել է Եվրոպական ներդրումային բանկի (ԵՆԲ) պատվիրակությանը՝ Հարավային Կովկասի տարածաշրջանային ներկայացուցչության ղեկավար Մաչեյ Չուրայի գլխավորությամբ: Այս մասին տեղեկացնում է նախարարությունը։

Նախարար Խաչատրյանն, ըստ հաղորդագրության, անդրադարձել է կառավարության հնգամյա ծրագրի տնտեսական բաղադրիչին՝ նշելով, որ հիմնական շեշտադրումը տնտեսական զարգացման տեսանկյունից ներառականությունն է։ Նախարարը ներկայացրել է ազատ մրցակցային պայմաններին, կարգավորումներին առնչվող հարցեր։

ԵՆԲ-ի Հարավային Կովկասի տարածաշրջանային ներկայացուցչության ղեկավար Մաչեյ Չուրան ներկայացրել է նախարարին ԵՆԲ գործունեությունը՝ նշելով, որ բանկն արդեն 11 տարի համագործակցում է Հայաստանի հետ։

Տիգրան Խաչատրյանը հյուրերի հետ քննարկել է ԵՆԲ-ի կողմից Հայաստանում ֆինանսավորվող ծրագրերը, մասնավորապես՝ գյուղատնտեսության, ճանապարհաշինության, էնէերգախնայողության, ոռոգման և այլ ոլորտներում։  

Հանդիպման մասնակիցները քննարկել են նաև փոքր և միջին ձեռնարկությունների համար ֆինանսական միջոցների հասանելիության խնդիրը։

Կողմերը պայմանավորվել են փոխանակվել հետագա համագործակցության համար անհրաժեշտ տեղեկատվությամբ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter