HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Աբովյանում տեղի ունեցած միջադեպի գործով մեղադրյալների թիվը հասել է 17-ի. 4-ը մեղադրվում են սպանության փորձի մեջ

Աբովյանում տեղի ունեցած միջադեպի գործով որպես մեղադրյալ ներգրավված անձանց թիվը 17 է: Այս մասին «Հետք»-ի հարցին ի պատասխան` ասաց Քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար Նաիրա Հարությունյանը:

Նշենք, որ այս 17 անձինք մեղադրվում են ապօրինի զենք կրելու և խուլիգանության մեջ, նրանցից 4-ին մեղադրանք է առաջադրվել նաև սպանության փորձի համար:

Հարությունյանի խոսքով՝ սպանության փորձի մեջ մեղադրվող 4 անձանցից 3-ը գտնվում են կալանքի տակ:

Նշենք, որ կալանավորումը որպես խափանման միջով ընտրվել է մեղադրյալներից 7-ի նկատմամբ: Նրանցից մեկը գտնվում է հետախուզման մեջ, 2-ն, այսպես ասած, «Մանուկյանների» կողմնակիցներն են՝ ԱԺ նախկին պատգամավոր Մելիք Մանուկյանի քրոջ որդիները՝ Ռոմեն և Էմիլ Հարությունյանները:

Այսպես ասած «Ծառուկյանների» կողմնակիցներից կալանքի տակ են գտնվում 4-ը: Նրանց մեջ են վուլկանիզացման կետի աշխատակից Վարդան Գրիգորյանը, նրա եղբայր Վահրամ Գրիգորյանն, ով հայտնի է «Բարեց Վահրամ» մականունով, Արթուր Վարդանյանն ու ևս մեկ անձ:

Միջադեպի հետևանքով երկու անձ է սպանվել՝ երկուսն էլ Մանուկյանների կողմից, սակայն այս պահի դրությամբ` միջադեպի մասնակիցներից որևէ մեկը չի մեղադրվում սպանություն կատարելու մեջ, այս պահի դրությամբ դեռևս բժշկական կենտրոններում գտնվող անձինք կան:

Հիշեցնենք՝ հունվարի 28-ի, լույս 29-ի գիշերը Աբովյան քաղաքում գտնվող «Պարտեզ» ռեստորանային համալիրի տարածքում կրակոցներ են հնչել, որի հետևանքով մահացել է Արտաշես Գևորգյանը: 21-ամյա Ջիվան Հարությունյանը միջադեպից մի քանի օր անց մահացել է հիվանդանոցում:

Ըստ շրջանառվող տեղեկությունների՝ վիճաբանության երկու կողմերում ԱԺ պատգամավոր Գագիկ Ծառուկյանի որդու կողմնակիցներն ու նախկին պատգամավոր Մելիք Մանուկյանի որդին ու այլ ազգականներն են:

Մելիք Մանուկյանի հարազատներից մեկն այլ անձանց հետ գնացել է Ծառուկյանին պատկանող վուլկանիզացման կետ՝ մեքենայի անիվը փչելու նպատակով, որտեղ վիճաբանություն է սկսվել աշխատակցի հետ: Հետագա իրադարձությունները զարգացել են «Պարտեզ» ռեստորանային համալիրի մոտ, որտեղ Մանուկյանի մի քանի ազգականներ հավաքույթի են մասնակցելիս եղել:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter