HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Արմեն Գևորգյանի խափանման միջոցի գործով դատախազությունը վճռաբեկ բողոք է տարել

Նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդությունը մերժելու առաջին ատյանի դատարանի որոշման դեմ դատախազության ներկայացրած բողոքը մերժելու և առաջին ատյանի դատարանի որոշումն ուժի մեջ թողնելու մասին վերաքննիչ դատարանի որոշման դեմ ՀՀ դատախազության կողմից վճռաբեկ բողոք է տարվել: Այս մասին «Հետք»-ի հարցին ի պատասխան՝ ասաց գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը:

Հիշեցնենք, որ Արմեն Գևորգյանը «Մարտի 1-ի գործի» շրջանակներում մեղադրվում է սահմանադրական կարգը տապալելուն օժանդակելու, խոշոր չափերով փողերի լվացման և խոշոր չափով կաշառք ստանալու մեջ: Առաջին ատյանի դատարանը մերժել է նրան կալանավորելու վերաբերյալ ՀՔԾ քննիչի միջնորդությունը: Դատախազությունն այս որոշումը բողոքարկել էր, սակայն Վերաքննիչ քրեական դատարանը մերժել էր բողոքն ու առաջին ատյանի դատարանի որոշումը թողել օրինական ուժի մեջ:

Նշենք, որ Արմեն Գևորգյանի, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, նախկին ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի և պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի գործով նախաքննությունն ավարտվել է, և պաշտպաններին ժամանակ է տրամադրվել գործի նյութերին ծանոթանալու համար:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter