HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Իմ քայլը» կստանա 78 միլիոն դրամ, ՀՀԿ-ն՝ 5.2 միլիոն դրամ. օգնություն կուսակցություններին

2018 թվականի դեկտեմբերի 9-ին կայացած Ազգային ժողովի ընտրությունների արդյունքների համաձայն, 3 և ավելի տոկոս ձայն հավաքած կուսակցություններն ու կուսակցությունների դաշինքները կառավարության կողմից աջակցություն կստանան: Կառավարությունը նման որոշում ընդունեց այսօրվա իր նիստին:

Տարվա ընթացքում «Իմ քայլը»  դաշինքը կստանա 78 միլիոն դրամ, «Հայաստանի Հանրապետական կուսակցություն»-ը՝ 5.2 միլիոն դրամ, «Բարգավաճ Հայաստան»-ը՝ 9.1 միլիոն դրամ, «Լուսավոր Հայաստան»-ը՝ 7 միլիոն դրամ, իսկ «Հայ Յեղափոխական դաշնակցություն»-ը՝ 4 միլիոն դրամ:

Ընդհանուր առմամբ կուսակցություններին և դաշինքներին կտրամադրվի 103 միլիոն դրամ՝ վարչապետի աշխատակազմին հատկացված գումարից:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter