HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կներմուծվեն մաքսակետերում գտնվող և մինչև դեկտեմբերի 30-ը գնված աջ ղեկով մեքենաները

Մինչև մայիսի 1-ը Հայաստան կներմուծվեն աջակողմյան ղեկով այն մեքենաները, որոնք տեղակայված են մաքսակետերում կամ գնվել են մինչև 2018 թվականի դեկտեմբերի 30-ը: Նման որոշում կայացրեց կառավարությունն այսօրվա իր նիստին:

Այս նպատակով այսօր փոփոխություն կատարվեց «Աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցների ներմուծումն արգելելու մասին» օրենքում:

Գործադիրի նախորդ նիստին վարչապետ Նիկոլ Փաշինյանի առարկության պատճառով այս որոշման նախագիծը դուրս եկավ օրակարգից, սակայն այսօրվա նիստին որոշման նախագիծն ընդունվեց նույն բովանդակությամբ:

Վարչապետն առարկել էր այս որոշման նախագծին՝ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանին հիշեցնելով, որ Այրումի խաչմերուկում պայմանավորվածություն են ունեցել Հայաստան ներկրել միայն այն մեքենաները, որոնք այդ օրվա դրությամբ արդեն գտնվել են մաքսային գոտում, այսինքն՝ Վրաստանի տարածքից անցել և մտել են մաքսային գոտի:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter