
«Կանաչ գիրք»-ը՝ «Օսկար 2019»-ի լավագույն ֆիլմ. հաղթողների ամբողջական ցանկը
Հոլիվուդյան ամենասպասված գիշերվա՝ «Օսկար» ամենամյա մրցանակաբաշխության 2019-ի մրցանակակիրներն արդեն հայտնի են։
91-րդ մրցանակաբաշխության հաղթողները․
Լավագույն ֆիլմ՝ «Կանաչ գիրք»
Լավագույն ռեժիսոր՝ Ալֆոնսո Կուարոն («Ռոմա» ֆիլմի համար)
Լավագույն դերասան՝ Ռամի Մալեք («Բոհեմական ռապսոդիա», Ֆրեդի Մերկուրի)
Լավագույն դերասանուհի՝ Օլիվիա Քոուլման («Ֆավորիտուհի», Աննա Ստյուարդ)
Երկրորդ պլանի լավագույն դերասան՝ Մահերշալա Ալի («Կանաչ գիրք»)
Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի՝ Ռեջինա Քինգ («Եթե Բիլ Սթրիթը
կարողանար խոսել»)
Լավագույն օտարալեզու ֆիլմ՝ «Ռոմա» (Մեքսիկա)
Լավագույն օրիգինալ սցենար՝ «Կանաչ գիրք»
Լավագույն ադապտացված սցենար՝ «Սեւ կլանայինը»
Լավագույն անիմացիոն ֆիլմ՝ «Սարդ-մարդը․ տիեզերքի միջով»
Լավագույն մոնտաժ՝ «Բոհեմական ռապսոդիա»
Լավագույն օպերատորական աշխատանք՝ «Ռոմա»
Լավագույն օրիգինալ երգ՝ «Աստղը ծնվեց» (երաժշտ․ դրամա, «Shallow» երգի համար)
Լավագույն երաժշտական ձեւավորում՝ «Սեւ հովազ»
Լավագույն հնչունային ձեւավորում՝ «Բոհեմական ռապսոդիա»
Լավագույն հնչունային մոնտաժ՝ «Բոհեմական ռապսոդիա»
Լավագույն բեմադրող նկարիչ՝ «Սեւ հովազ»
Լավագույն վիզուալ էֆֆեկտներ՝ «Առաջին մարդը»
Լավագույն կոստյումներ՝ «Սեւ հովազ»
Լավագույն դիմահարդարում եւ վարսահարդարում՝ «Իշխանություն».
Հ․Գ․ գլխավոր լուսանկարում՝ «Կանաչ գիրք» ֆիլմի ստեղծագործական թիմը։ Լուսանկարի աղբյուրը՝ people.com (Kevin Winter, Getty)
Մեկնաբանել