HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անուշ Քոչարյան

Ջոբսի դստեր ինքնակենսագրականից մինչեւ «մարդասպան» դայակներ․ 2018-ի բեսթսելլերների տասնյակը՝ ըստ «Նյու Յորք Թայմսի»

«Նյու Յորք Թայմսն» ամփոփել է 2018 թվականի բեսթսելլերների իր տասնյակը։

«Ասիմետրիա», Լիզա Հոլլիդեյ

(“Asymmetry”, Lisa Halliday)

Լիզա Հոլլիդեյ «Ասիմետրիա» («Անհամաչափություն») վեպը ներկայացնում է երկու պատմություն։ Պատմություններից մեկը վերաբերում է սկսնակ գրող Ալիսայի եւ արդեն իսկ կայացած վիպագիր Էզրա Բլեյզերի փոխհարաբերություններին, իսկ մյուսը ծագումով իրաքցի, Ամերիկայում բնակվող տնտեսագետ Ամարի Ջափարիի պատմությունն է, ում միգրացիոն ծառայության աշխատակիցները ձերբակալում են «Հիթրոու» օդանավակայանում։

«Նյու Յորքըրի» վերլուծաբան Քեթի Ուոլդմենն իր` «Ինչու՞ «Ասիմետրիան» դարձավ գրական ֆենոմեն» հրապարակման միջոցով ներկայացնում է գրքի կարեւորությունը եւ բովանդակային առանձնահատկությունները։

«Մեծն հավատացողները», Ռեբեկա Մակկայ

(“The Great Believers”, Rebecca Makkai)

Մակկայի «Մեծն հավատացողները» նոմինացված է «Բուկերովյան» մրցանակիհաշվի առնելով ստեղծագործության վեր բարձրացրած խնդիրները, քննադատները տրամաբանական են համարում նման մրցանակը։

1985 թվական, Չիկագո. կարիերայի գագաթնակետին հասած Յել Տիշմանը բախվում է ՁԻԱՀ-ի համաճարակին, որն իրար հետեւից խլում է մտերիմ ընկերների կյանքը։ Այնուհետեւ 2015 թվական, Փարիզ. գլխավոր հերոսուհին փնտրում է իր աղջկան եւ պայքարում ճգնաժամի հետեւանքների դեմ։

«Գարդիանի» իր գրախոսականում Բեն Իստը նշում է, որ 1980-ականների ՁԻԱՀ-ի համաճարակին վերաբերող «ամբիցիոզ» այս վեպը մտածելու եւ հուզվելու տեղիք է տալիս«Այն լի է մահով եւ միաժամանակ հագեցած է սիրո եւ հավատի անսպառ էներգիայով»,- գրում է Իստը։

«Իդեալական դայակ», Լեյլա Սլիմանի

(“The Perfect Nanny”, Leila Slimani)

Մարիամի եւ Փոլի փարիզյան ընտանիքում աշխատանքի է անցնում Լուիզա անունով դայակը։ Երեխաների առաջին տպավորությունը հոյակապ է, բայց Լուիզան այն «բարյացակամ» դայակը չէ, ինչպիսին, որ երեւում է առաջին հայացքից։

Վեպը սկսում է շոկային նախադասությունից «Երեխան մեռած էընդամենը մի քանի րոպե տեւեց այդ պահը»։

«Թայմը» գրում է «Այս վեպը, որն անշուշտ հիշեցնում է Նյու Յորքում տեղի ունեցած «դայակ մարդասպանի» տխրահռչակ պատմությանը, սենսացիոն է, քանի որ ներկայացնում է մոր եւ «այն մեկի» հարաբերությունը, ով ստանձնել է երեխա խնամելու պատասխանատվությունըկատաղության եւ զայրույթի այն մեծ բեկումը, որն ընկած է «ամեն ինչ ունեցողի» եւ «բավականաչափ չունեցողի» միջեւ։

«Այնտեղ, այնտեղ», Թոմի Օրինջ

(“There There”, Tommy Orange)

Թոմի Օրինջի «Այնտեղ, այնտեղ»-ը ընթերցողին «տեղափոխում» է Կալիֆորնիա, Օքլընդ, որտեղ մեր ուշադրությանն է ներկայացվելու 12 պերսոնաժ։ Բոլորին միավորում է հնդկացիական արյունը, որն արդեն տարալուծվում է եւ խնդրականացնում ինքնությունը՝ իրենց իսկ հողի վրա։

«Նյու Յորք Թայմսը» Օրինջին «արտասովոր ունակություններով» գրող է անվանում՝ նշելով, որ վերջինիս վեպը լարված, պրիզմա-գիրք է՝ անողոք շարժիչ ուժով։

«Վաշինգտոն Բլեյք», Էսի Էդուգյան

(“Washington Black”, Esi Edugyan)

Կանադացի (ծագումով՝ գանացի) Էսի էդուկյանի «Վաշինգտոն Բլեյքը» հեղինակի երրորդ վեպն է։ Գիրքը տեղափոխում է Բարբադոսի կալվածքներ, որտեղ ստրուկի կարգավիճակով ապրում է տասնմեկամյա հերոսը։

«Նեյշընալը» գրում է ««Վաշինգտոն Բլեյքը» ստրկության մասին պատմություն է՝ գրված հրատապության թարմ զգացումով»։

«Վաշինգտոն Բլեյքը» 2018 թվականի նոյեմբերին արժանացել է կանադական հեղինակավոր «Giller» գրական մրցանակին, գիրքն ընդգրկվել է «Բուքըր» հեղինակավոր մրցանակի համար նոմինացվածների կարճ ցանկում։

«Ամերիկյան բանտ», Շեյն Բաուեր

(“American Prison, Shane Bauer)

2014 թվականին լրագրող Բաուերն «աշխատանքի» է անցնում Լուիզանա նահանգի մասնավոր բանտերից մեկում՝ որպես բանտային հսկիչ՝ նպատակ ունենալով պատրաստելու հետաքննական հոդվածների շարք «Mother Jones» օնլայն պարբերականի համար։

Չորս ամիս շարունակ ամերիկյան մասնավոր բանտում աշխատելու արդյունքում Բաուերն ամբողջացնում է 60 էջից կազմված հետաքննությունը՝ նկարագրելով իր տեսած ծանր ռեժիմը, պարբերական ստուգումները, պատժամիջոցները, բժշկական միջամտությունները:

Ծավալուն հոդվածաշարը եւ փորձառությունը Բաուերն ամբողջացրել է «Ամերիկյան բանտ» վեպում, որն արժանացել է հարնային լայն շրջանակների ուշադրությանը։

«Կրթված» («Աշակերտուհին»), Թարա Վեստովեր

(“Educated”, Tara Westover)

Վեստովերի վեպ-հուշագրությունը (ինքնակենսագրական) դարձել է հազարավոր մարդկանց ուղեցույցը, ովքեր, հաղթահարելով աղքատությունը, փորձում են բարձրորակ կրթություն ստանալ։

Թարան պատմում է սեփական ընտանիքի խեղճության ու աղքատության մասին, մի ընտանիքի, որտեղ ինքը յոթերորդ երեխան էր։ Դպրոց հաճախելու մասին ծայրահեղ աղքատ ընտանիքի երեխաներից եւ ոչ մեկն անգամ մտածել չէր կարողտան միակ գիրքը Աստվաշունչն էր․․․ Թե ինչպես է Թարան դիմադրում աղքատությանը եւ ինչ միջոցներով է ստանում այդքան բաղձալի կրթությունը, ներկայացված է վիպական լեզվով։

32-ամյա Գիտությունների թեկնածու Վեստովերի վեպն արդեն լույս է տեսել երկու տասնյակից ավելի երկրներում։

«Ֆրեդերիկ Դուգլաս», Դեյվդի Ուիլյամ Բլայթ

(“Frederick Douglass, David W. Blight)

«Մոնումենտալ գիրք՝ մոնումենտալ անհատի մասին»«Նյու Յորք Թայմսը» այսպես է բնութագրում Բլայթի «Ֆրեդերիկ Դուգլաս» վեպը, որը ներկայացնում է ԱՄՆ պատմության ամենախարիզմատիկ անհատներից մեկի՝ Դուգլասի պատմությունը։

Ինքը՝ Ֆրեդերիկ Դուգլասը, ով ստրկությունից մինչեւ ԱՄՆ Քաղաքացիական պատերազմի առաջնորդի փորձառություն ուներ, գրեց երեք ինքնակենսագրական վեպԲլայթի վեպն ամբողջացնում է Դուգլասին՝ որպես ամերիկյան պատմության յուրահատուկ ֆենոմեն։

Դուգլասին նոր շնչով ներկայացնելու Բլայթի փորձն առավել քան հաջողվել էամերիկյան ընթերցողը Թրամփի գործողություններին եւ արտահայտություններին պատասխանում է՝ մեջբերելով հատվածներ վեպից։

«Գարդիանը» Բլայթի վեպի գրախոսականի նախաբանն սկսում է «կենսագրություն, որ պարդատիր է ընթերցել» ենթագրով՝ մանրամասնելով վիպական նյութի եւ ներկա քաղաքական իրավիճակների համեմատական հնարավորությունները։

«Ինչպես փոխել կարծիքդ», Մայքլ Փոլլան

(“How to Change Your Mind”, Michael Pollan)

Յուրահատակ հոգեբանական «ճամփորդություն», որի ընթացքում Հարվարդի պրոֆեսոր Փոլլանն առաջարկում է առավելագույնը ստանալ կյանքից որպես բանական գոյություն՝ պատասխանելով ի՞նչ է մեզ սովորեցնում փսիխոդելիկների նոր գիտությունը կյանքի, գիտակցության, մահվան, կախվածության, դեպրեսիաների մասին հարցին։

Փոլլանը հայտի է բազմաթիվ էսսեներով, որոնք տպագրվում են «Նյու Յորք Թայմսում»։

Գիտական տեսանկյունից բազմաթիվ խնդրահարույց հարցեր առաջ քաշող Փոլլանի այս եւ նախորդ գրքերը լայնածավալ քննարկումների եւ բանավեճերի կենտրոնում են, հեղինակն՝ ինքը տարբեր երկրներում հանդես է գալիս դասախոսություններով, մասնակցում քննարկումներին։ Բազմաթիվ մրցանակներ ստացած գրող, պրոֆեսորն այս անգամ եւս մտածելու հետաքրքիր առիթ է տալիս։

«Փոքրիկ Ֆրայը», Լիզա Բրեննան-Ջոբս

(“Small Fry”, Lisa Brennan-Jobs)

Ամերիկացի լրագրող Լիզան Սթիվ Ջոբսի դուստրն է։ «Փոքրիկ Ֆրայը» ինքնակենսագրական վեպ է, որտեղ «մեծանալ» որպես Ջոբսի դուստր իրականությունը զուգահեռվում է «մեծանալ» որպես Բրեննանի դուստր իրականությանը։ «Իր տպավորիչ բարձրության մեջ ես ընդամենը բիծ էի»հոր մասին գրում է Լիզան։

Աշխարհի ամենահեղինակավոր «խնձորներից» մեկի ստեղծողը բացառում էր աղջկա գոյությունը, եւ միայն ԴՆԹ թեստից հետո՝ համոզվելով, որ Լիզան իր դուստրն է, Քրիսան Բրեննանին (Լիզայի մորը) ամսական 500 դոլար տրամադրելու առաջարկ է անում։

«Փոքրիկ Ֆրայ»․ այդպես էր անվանում Ջոբսը դստերը, երբ մշտական զբաղվածության մեջ երբեմն ժամանակ էր հատկացնում նրան։

«Փոքրիկ Ֆրայը» վրեժի կամ կարեկցանքի արժանանալու մասին չէ դրա փոխարեն Ջոբսի դուստրը փորձում է հարաբերությունների ակունքներին հասնել, որտեղ անհարմարություն եւ անկանխատեսելիություն կա։ Առաջ քաշելով հոր ոչ հաճելի պահվածքի բնորոշիչները՝ փոխանցում է ամենը ոչ դրամատիկ, ոչ սենտիմենտալ, այլ ուղիղ եւ բացառիկ կերպով»,- գրում է «Գարդիանը» ինքնակենսագրական վեպի մասին։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter