HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ամալյա Մարգարյան

Հայաստան թմրամիջոցների մաքսանենգության մեջ կասկածվող իրանցի ամուսինները եղել են թմրանյութի ազդեցության տակ

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում քննվող Իրանի Իսլամական Հանրապետությունից Հայաստան թմրանյութ տեղափոխած Ահադ Ամանիի, Շոհրեհ Շաքուրիի և Սերժիկ Բաղումյան-Սանգբարանիի գործով հետազոտվեցին ապացույցները։

Ըստ դրանց՝ ամբաստանյալների հագուստի և մարմնի միջից փորձաքննության արդյունքնում հայտնաբերվել են ափիոն, մեթամֆետամին, ացետիլացված ափիոն տեսակի թմրամիջոցներ։ Փորձաքննության արդյունքում իրանցի ամուսինների մեզի անալիզում եւս հայտնաբերվել է թմրամիջոցի առկայություն։

Հիշեցնենք, որ ըստ մեղադրանքի՝ Սերժիկ Բաղումյանը 2018-ի մարտին ծանոթացել է ամուսիններ Ահմադ Ամանիի և Շոհրեհ Շաքուրիի հետ, համաձայնության եկել թմրամիջոցները ԻԻՀ-ից Հայաստան տեղափոխելու համար։ Թմրամիջոցները հայտնաբերվել են 2018-ի ապրիլին, երբ իրանցի ամուսինները Թեհրան-Երևան չվերթով մուտք են գործել Հայաստան։

Ըստ «Դատալեքս» դատական-տեղեկատվական համակարգի՝ գործի վերաբերյալ առկա տեղեկությունների՝ իրանցի ամուսիններին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 266 հոդվածի մաս 3-ի 2-րդ կետի և 267․1 հոդվածի մաս 4-ի 1-ին կետով՝ թմրանյութերի ապօրինի շրջանառության և իրացնելու նպատակի, թմրամիջոցներ կամ հոգեմետ նյութեր պահելու և փոխադրելու համար։

Սերժիկ Բաղումյանի բնակարանի հետախուզության ընթացքում հայտնաբերվել է ընդհանուր 3,21 գրամ հաստատուն քաշով ացետիլացված ափիոն տեսակի թմրամիջոց, իսկ նարկոլոգիական հետազոտության արդյունքում պարզվել է, որ Սերժիկ Բաղումյանը թմրամիջոցներից կախվածություն ունի։

Իրանցի ամուսիններ Ահադ Ամանիին եւ Շոհրեհ Շաքուրիին չորս անգամ մուտք են գործել Հայաստան, իսկ վերջին անգամ՝ 2018թ.-ի ապրիլի 29-ին, թրմանյութերի ապօրինի ձեռք բերելու, պահելու և Հայաստան փոխադրելու կասկածանքով բերման են ենթարկվել։ Այսօրվա նիստին մեղադրող դատախազն ուշադրությունը սեւեռեց այն փաստին, որ իրանցի ամուսինների Հայաստան այցելություններից մեկն ընդամենը մեկ ժամ է տեւել։

«Շոհրեհ Շաքուրին բերման է ենթարկվել ԱԱԾ-ի աշխատակիցների կողմից։ Նա հայտարարել է, որ իր մոտ թմրամիջոց չկա, իսկ հայտնաբերումից հետո, երբ աշխատակիցները նրան տեղափոխել են մաքսատան աշխատասենյակ, սեղանի մոտ նստելուց անմիջապես հետո տաբատի մեջից հանել է պոլիէթիլենային տոպրակ, գցել գետնին»,- իրեղեն ապացույցների հետազոտության ժամանակ հայտնեց մեղադրող դատախազ Հակոբ Ենոքյանը։

Ձեռք բերված ապացույցներում արձանագրված էր, որ Ահադ Ամանիին բերման ենթարկելուց հետո, տեղափոխվել է «Արմենիա» ԲԿ՝ նշելով, որ իր ուղիղ աղիում առկա են օտար զանգվածներ, որոնք ինքը հանել չի կարող։ Ըստ մեղադրական եզրակացության՝ բժշկական միջամտության արդյունքում Ահադ Ամանիի մարմնից հայտնաբերվել է 50,98 գրամ հաստատուն քաշով, ռետինե ժապավենների պարունակությամբ ափիոն տեսակի թմրամիջոց։

Այսօրվա նիստը հետաձգվեց, իրեղեն ապացույցները կհետազոտվեն հաջորդ նիստին, որը նշանակվեց մարտի 20-ին։

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter