HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հայկ Գևորգյանի ձերբակալությունը հրահանգավորված է անձամբ Վովա Գասպարյանի կողմից»

2012թ. փետրվարի 3-ին՝ ժամը 11-ի մերձակայքում, ոստիկանական «հատուկ ուժային» գործողությամբ ձերբակալվել է «Հայկական ժամանակ» օրաթերթի թողարկման պատասխանատու, հայտնի լրագրող Հայկ Գևորգյանը և տեղափոխվել «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ: Այս ընթացքում Հայկ Գևորգյանին զանգ կատարելու հնարավորություն չի տրվել, որևէ պաշտոնական մարմին հարազատներին տեղյակ չի պահել նրա գտնվելու վայրի մասին:

ՀՀ ոստիկանության Կենտրոնի բաժնի աշխատակիցները լրագրողին կալանավայր տեղափոխելու որոշումը բացատրել են նրանով, որ դեռևս հունվարի 23-ից Հայկ Գևորգյանը գտնվում է հետախուզման մեջ` իր կողմից վարվող մեքենայի հետ կապված ճանապարհատրանսպորտային ինչ-որ պատահարի առնչությամբ:

Հայաստանի քրեական դատավարության օրենսգրքով` մարդու նկատմամբ կարող է հետախուզում հայտարարվել, եթե նրա գտնվելու վայրը հայտնի չէ, և նա խուսափում է քննությունից:

Հայկ Գևորգյանը, ինչպես հունվարի 23-ից առաջ, այնպես էլ դրանից հետո, ամենօրյա ռեժիմով շարունակել է իր լրագրողական գործունեությունը, վարել է նույն ավտոմեքենան, ամեն օր այդ մեքենայով ներկայացել աշխատանքի, վերադարձել տուն, մասնակցել կառավարության նիստերին, լուսաբանել բարձրաստիճան պաշտոնյաների` ընդհուպ նախարարների ասուլիսներ:

Հայկ Գևորգյանը այս ընթացքում նաև մի քանի հեռախոսազրույց է ունեցել ճանապարհային ոստիկանության` նրա նկատմամբ հետախուզում հայտարարած քննիչի հետ և ասել, որ պատրաստ է ներկայանալ քննության, եթե իրեն պատշաճ, ՀՀ օրենսդրությանը համապատասխանող ծանուցագիր ուղարկվի: Գործով քննիչին հայտնվել է նաև Հայկ Գևորգյանի կողմից վարվող ավտոմեքենայի գտնվելու վայրը և առաջարկվել այն զննության ենթարկել տեղում: Խիստ իրավաչափ այս առաջարկությունները, սակայն, չեն ընդունվել:

Իրադարձությունների այսօրինակ ընթացքը հիմք է տալիս արձանագրելու, որ «Հայկական ժամանակ» օրաթերթի առանցքային ներկայացուցչի նկատմամբ ոստիկանության կողմից իրականացվում է պատվիրված հետապնդում` կապված նրա լրագրողական գործունեության հետ:

Ս/թ հունվարի 12-ի կառավարության նիստից հետո Հայկ Գևորգյանը մասնակցել է լրագրողների հետ ՀՀ ոստիկանության պետ Վովա Գասպարյանի հարցուպատասխանին, նրան առաջադրել մի քանի սուր հարցեր և այդ հարցուպատասխանի արդյունքում «Հայկական ժամանակում» հանդես եկել Վովա Գասպարյանի համար խայտառակ բովանդակություն ունեցող հրապարակմամբ:

Հրապարակման խայտառակ բնույթը, սակայն, պայմանավորված է ոչ թե լրագրողի կանխատրամադրվածությամբ, այլ ՀՀ ոստիկանության պետի հետ կապված մի քանի ուղիղ, լրագրողական մեկնաբանության չտրված փաստերի արձանագրմամբ (տես 2012 թվականի հունվարի 13-ի «Հայկական ժամանակը»):

Հրապարակման լույսընծայման օրը` երեկոյան, փորձ է արվել վրաերթ-միջադեպ սադրել Հայկ Գևորգյանի վարած մեքենայի մասնակցությամբ: Գևորգյանի զգոնության արդյունքում, սակայն, ծրագիրը չի իրագործվել:

Դրան հետևած զարգացումները, ահա, կասկածի տեղ չեն թողնում, որ Հայկ Գևորգյանի ձերբակալությունը և շինծու քրեական հետապնդումը հրահանգավորված են անձամբ ՀՀ ոստիկանության պետ Վովա Գասպարյանի կողմից: Ենթադրում ենք, որ վերջինիս նյարդերը վերջնականապես տեղի են տվել «Հայկական ժամանակի» 2012թ. փետրվարի 3-ի թողարկման առաջին էջում լույս տեսած «Մե պուճուր նվեր» հրապարակման պատճառով, որը վերաբերում է Վովա Գասպարյանի 120-150 հազար դոլար արժողությամբ «G» դասի «Մերսեդեսի» ծագումնաբանությանը:

«Հայկական ժամանակ» օրաթերթի խմբագրակազմը, այսպիսով, հայտարարում է.

1. Հայկ Գևորգյանի ձերբակալությունը իշխանության վերնախավի և, մասնավորապես, ՀՀ ոստիկանության պետ Վովա Գասպարյանի կողմից հրահանգավորված ապօրինի և լկտի հետապնդում է, որի նպատակը Գևորգյանի նկատմամբ անձնական վրեժ լուծելն ու նրա լրագրողական գործունեությունը կասեցնելն է:

2. Վովա Գասպարյանը և իշխանական վերնախավի մյուս ներկայացուցիչները այս հարձակմամբ նպատակ ունեն խոչընդոտելու «Հայկական ժամանակ» օրաթերթի գործունեությունը, վախի մթնոլորտ սերմանել հայաստանցի բոլոր այն լրագրողների նկատմամբ, ովքեր կոռումպացված իշխանության որևէ ներկայացուցչի վերաբերյալ իրենց ունեցած տեղեկությունները հրապարակելու հոգեբանական դժվարություններ չունեն:

«Հայկական ժամանակ» օրաթերթի խմբագրակազմը պահանջում է անհապաղ ազատ արձակել Հայկ Գևորգյանին: Միևնույն ժամանակ հայտարարում ենք, որ շարունակելու ենք անհաշտ պայքարը կոռուպցիայի, ամենաթողության, իշխանական սանձարձակության դեմ` ի կատարումն խոսքի ազատության, տեղեկություններ ստանալու և տարածելու ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված մեր և մեր ընթերցողների իրավունքների:

«Հայկական ժամանակ»

Մեկնաբանություններ (7)

Hranto
Նայեցի Ա1Պլյուս-ում տեղադրված ոստիկանության տարածած տեսանյութը, ու ասեմ հեչ համոզիչ չէին ոչ ոստիկանների այսպես կոչված փաստարկները, ոչ էլ տուժուղը: Իսկ ամենակայֆը էն էր, որ մարդու մեղքը դեռ չապացուցած, իրան հանցագործ են ներկայացնում: Ինչ ասեմ...бардак продолжается...
GRIGOR
Joxovurd jan jogum eq che te oven vapshe mer milica pepelnicaner@ te inch asticani en hase vor nman baneri en sarqum mardkanc glxin:Aranc amachelu vor nman bana sarqum mardu glxin heriqchi mihatal eluyta unenum : Gone tariqict amachi ay frangulyan amota to:
Չարենց
Իսկ ինչո՞ւ որեւիցե մեկը չի խոսում 02-ի պետ Աշոտ Ահարոնյանի լկտի եւ իր գործընկերոջ հանդեպ ցինիզմով լի տեսանյութի մասին։ Բարոյականությունից խոսող մարդը նախեւառաջ պիտի խորհի այն մասին, թե արդյոք բարոյական էր իր մանկության ընկերոջ՝ Արտաշես Ավոյանի անմիջական շեֆ Արթուր Բաղդասարյանի միջնորդությամբ մի քանի պաշտոնների վրայով ցատկ կատարելը եւ վարչության պետ դառնալը։ Եվ ընդհանրապես բանակում չծառայած լինելով հանդերձ ոստիկանության փոխգնդապետ լինելը։
Գեւորգ
Վ. Գասպարյանը պիտի չաներ այդ բանը, ոչ մի դեպքում: Ինքն իրեն շատ իջեցրեց դրանով: Ճիշտն ասած մի փոքրիկ հույս էր ծագել, որ կարող գոնե ինչ որ չափով հանցավորությունը պակասի: Հիմա էլ ինչ սպասես? Թերեւս ենթականերից մեկն է արջի ծառայություն մատուցել «շեֆին», որովհետեւ խելքի մեջ չի տեղավորվում կատարվածը
karen
էխ Վովա..
liana
sa erkir chi, anteranoca kataryal
gohar
Hayk jan , dimacir, hertakan angam qez shanc en talis , vor dimes USA despanatun,tokhnes heranas Hayastanic. Chanachelov Hayki hargarjan yev aznvakan, vakhamerik hor@, anhnarin e Haykin veragrel ayd ararq@. lav chen sarqel, mi qich shtapel en,

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter