
Բողոքի ակցիա դատարանի դիմաց. «Սասնա ծռեր»-ի գործը նորից դռնփակ է քննվում
«Սասնա ծռեր» խմբի գործով դատական նիստը քննվում է դռնփակ: Նախորդ դատական նիստի ընթացքում տեղի ունեցած հերթական միջադեպից հետո, երբ դատարանում լարված իրավիճակ էր ստեղծվել, դատավոր Մեսրոպ Մակյանը որոշել է դռնփակ անցկացնել նիստն ու դրա հրապարակայնությունն ապահովելու համար դահլիճում թույլատրել միայն լրագրողների ներկայությունը:
«Սասնա ծռեր»-ի համակիրները դատարանի դիմաց են. նրանք պաստառներ պարզած՝ բողոքի ակցիա են իրականացնում՝ պահանջելով, որ նիստը դռնբաց քննելու որոշում կայացվի, արդար դատաքննություն իրականացվի եւ ազատություն շնորհվի խմբի անդամներին:
Նշենք, որ նախորդ դատական նիստին, երբ հարցաքննվում էր գործով տուժող, Շենգավիթի նախկին ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանը, վիճաբանություն տեղի ունեցավ վերջինիս և խմբի անդամների, ինչպես նաև ապակիներից այն կողմ գտնվող անձանց միջև: Դրանից հետո դատավորը որոշեց դռնփակ քննել գործը:
Հիշեցնենք, որ այս գործի քննության ընթացքում դատավորը ևս մեկ անգամ նիստը դռնփակ քննելու որոշում էր կայացրել, բայց վերանայել էր իր որոշումն ու քաղաքացիներին թույլատրել ներկա գտնվել գործի քննությանը:
Մեկնաբանել