
«Ռեստարտ»-ի անդամներ Դավիթ Պետրոսյանի եւ Դավիթ Սիմոնյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել
«Ռեստարտ» նախաձեռնության անդամներ Դավիթ Պետրոսյանի եւ Դավիթ Սիմոնյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին։ Այս մասին «Հետք»-ին հայտնեց Գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը:
Նախաձեռնության անդամները հարցաքննվել են երեկ ուշ երեկոյան՝ Նարեկ Մալյանի հետ մարտի 4-ին տեղի ունեցած միջադեպի գործի շրջանակում։ Քրեական գործը հարուցվել է քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասով՝ մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից խուլիգանություն:
Հիշեցնենք, որ «Ռեստարտ» նախաձեռնության անդամները փորձել են Նարեկ Մալյանին նետել աղբարկղը, ինչը ոստիկանների կողմից կանխվել էր:
Միջադեպից հետո նախաձեռնության անդամները բերման են ենթարկվել ոստիկանություն, այնտեղ է տարվել նաև Նարեկ Մալյանը: Գործի շրջանակում Նարեկ Մալյանը ճանաչվել է տուժող։
Մեկնաբանել