HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արսեն Թորոսյան. «Սկսելու ենք երիկամների, լյարդի և սրտի փոխպատվաստման ծրագիր կենդանի ու ոչ կենդանի դոնորներից»

«Հանրային առողջապահության մարտահրավերները և լուծման ուղիները նոր Հայաստանում» մասնագիտական քննարկման առաջին դասախոսությունն անցկացրել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։ Այս մասին տեղեկացնում է առողջապահության նախարարությունը։

Հանդիպման ընթացքում, ըստ հաղորդագրության, նախարարն առանձնացրել է առողջապահության ոլորտի բարելավման երեք ուղղություն՝ կանխարգելիչ բժշկության զարգացում, առողջության ապահովագրության ներդրման նոր մեխանիզմ, ուռուցքաբանությունն իր բոլոր մակարդակներում՝ վաղ հայտնաբերումից մինչև բուժում և պալիատիվ խնամք։

Նախարարը ներկաներին ծանոթացրել է վերջին նորություններին և ապագա ծրագրերին՝ շտապօգնության կանչերի կենտրոնացումից մինչև սանիտարական ավիացիա, փոխպատվաստում։

«Հայաստանի Հանրապետությունում սկսելու ենք երիկամների, լյարդի և սրտի փոխպատվաստման ծրագիր կենդանի ու ոչ կենդանի դոնորներից։ Մենք գրեթե ամեն ինչ ունենք իրականացնելու համար, այդ թվում՝ քաղաքական կամք և ծրագրի ներդրմամբ կփրկենք բազմաթիվ կյանքեր», - ասել է Արսեն Թորոսյանը։

Այնուհետև նախարարը քննարկումը վերածել է հարցուպատասխանի և ներկաներն իրենց մտահոգող հարցերն են ուղղել, մասնավորապես՝ շաքարի հարկի գնային քաղաքականության, ոչ վարակիչ հիվանդությունների բուժման, պատվաստումների, ընտանեկան բժիշկների պրակտիկայի, հակաբիոտիկների և այլ թեմաների շուրջ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter