
Հոգեհանգիստ Կոստանդնուպոլսոյ Հայոց Մեսրոպ Պատրիարքի համար
Մարտի 10-ին Էջմիածնի Սուրբ Գայանե վանքում, Սուրբ Պատարագի ավարտին, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, կկատարվի հոգեհանգստյան կարգ Կոստանդնուպոլսոյ Հայոց Պատրիարք Ամենապատիվ Տեր Մեսրոպ արքեպիսկոպոս Մութաֆեանի համար:
Մայր Աթոռ Ս. Էջմիածնի Տեղեկատվական համակարգը հայտնում է, որ նույն օրը հոգեհանգստյան արարողություններ կկատարվեն նաև թեմերի առաջնորդանիստ եկեղեցիներում:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել