HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Պաշտպան Հայկ Ալումյան. «Սերժ Սարգսյանը Ռոբերտ Քոչարյանի դեմ ցուցմունք չի տվել»

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Արմեն Բեկթաշյանի, քիչ առաջ հետաձգեց երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի միջնորդության քննությունը: Նիստը կշարունակվի վաղը՝ մարտի 14-ին:

Լրագրողների հետ զրույցում Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանն ասաց, որ այսօրվա նիստի ընթացքում քննիչը ներկայացրել է իր միջնորդությունը, որին միացել են նաև մեղադրող դատախազները:

Ըստ Ալումյանի՝ միջնորդության մեջ ներկայացվել են նույն հիմքերը, ինչ նախկինում:

Պաշտպանի խոսքով՝ Ռոբերտ Քոչարյանն այսօրվա նիստին չի մասնակցել, քանի որ նպատակահարմար չի համարում:

Մամուլում տևական ժամանակ շրջանառվում են տեղեկություններ, թե Նիկոլ Փաշինյանի խորհրդական Արշակ Կարապետյանը եւ գործարար Սիլվա Համբարձումյանը ցուցմունք են տվել Քոչարյանի դեմ: Պաշտպան Ալումյանի կարծիքով՝ թե´ Համբարձումյանի, թե´ անգամ Արշակ Կարապետյանի ցուցմունքներն այնպիսին չեն, որոնց վրա կարելի էր մեղադրանք կառուցել:

Հարցին՝ ճի՞շտ են այն տեղեկությունները, որ Սերժ Սարգսյանը ցուցմունք է տվել Ռոբերտ Քոչարյանի դեմ, Ալումյանը պատասխանեց. «Սերժ Սարգսյանը Ռոբերտ Քոչարյանի դեմ ցուցմունք չի տվել: Պարոն Սարգսյանը տվել է ցուցմունք՝ գործի առնչությամբ, և այդ ցուցմունքն ամենավառ երևակայություն ունեցող անձը հազիվ թե կարողանա օգտագործել պարոն Քոչարյանի դեմ, բայց, հավանաբար այսօրվա մեր վարույթ իրականացնող մարմինը և դատախազությունը հույս են դրել, որ գործը դատարան ուղարկելուց հետո անհրաժեշտ ճնշումներ կլինեն դատավորի նկատմամբ, և այս գործն, այսպես ասած, կանցկացնեն»:

Մանրամասները՝ տեսանյութում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter