HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տրդատ Մուշեղյան

Ոստիկանները բացեցին Մաշտոցի պողոտան. կան բերման ենթարկվածներ

Ոստիկաններին հաջողվեց Օպերային հարակից սրճարանների աշխատակիցներին Մաշտոցի պողոտայից դուրս հանել։ Նրանք բողոքում են իրենց սրճարանների ապամոնտաժման դեմ։ ՊՊԾ գնդի հրամանատար, գնդապետ Արթուր Խուդինյանը հայտնեց, որ կան բերման ենթարկվածներ, սակայն հստակ թիվ չցանկացավ նշել։

Մաշտոցի պողոտայից հետո սրճարանների աշխատողները տեղափոխվեցին և միակողմանի փակեցին Թումանյան փողոցը։ Այս պահին ոստիկանները փորձում են քաղաքացիներին հանել նաև Թումանյան փողոցից։

Հիշեցնենք, որ Երևանի քաղաքապետարանը նախատեսում է Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքի հարակից հինգ սրճարանների տեղում կանաչապատում իրականացնել և ի վերջո վերականգնել Օպերայի ճարտարապետական դիմագիծը։

Տեսանյութը՝ Անի Սարգսյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter