HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ամալյա Մարգարյան

Մեղադրանք է առաջադրվել «Ռեստարտ»-ի անդամներ Դավիթ Պետրոսյանին եւ Դավիթ Սիմոնյանին

«Ռեստարտ» նախաձեռնության մի քանի անդամների եւ Նարեկ Մալյանի միջեւ տեղի ունեցած միջադեպի գործով նախաձեռնության երկու անդամների՝ Դավիթ Պետրոսյանի եւ Դավիթ Սիմոնյանի նկատմամբ մեղադրանք է առաջադրվել առեւանգելու փորձ կատարելու համար։ Այս մասին «Հետք»-ին հայտնեց Գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը:

Մեղադրանքն առաջադրվել է Քրեական օրենսգրքի 34-131 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով՝ մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ առևանգում կատարելը։

Հիշեցնենք, որ մարտի 4-ին «Ռեստարտ»-ի անդամները փորձել էին Նարեկ Մալյանին նետել աղբարկղը, սակայն գործողությունը ավարտին չէին հասցրել, այն կանխվել էր ոստիկանության կողմից։

Լուսանկարում՝ Դավիթ Պետրոսյանը

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter