HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ամալյա Մարգարյան

Քասախ համայնքի ավագանու անդամը հացադուլ է հայտարարել. պահանջում է համայնքապետի հրաժարականը

Քասախ համայնքի ավագանու անդամ Արթուր Մարդանյանը հացադուլ է հայտարարել՝ պահանջելով համայնքի ղեկավար Արա Մկրտչյանի հրաժարականը։

Արթուր Մարդանյանը հացադուլը սկսել է առավոտյան 10-ից։ «Հետք»-ի հետ զրույցում նշեց, որ պատրաստվում է մնալ համայնքի կենտրոնում, որտեղ արդեն վրան է ամրացրել։ Հացադուլի պատճառն ըստ ավագանու անդամի՝ համայնքապետի կողմից արված չարաշահումներն են. «Համայնքի ղեկավարի նկատմամբ հարուցվել է գործ, սակայն կարծում եմ, որ գործը կարճվելու է։ Ես չեմ ցանկանում նաեւ բողոքի ակցիաներ կազմակերպել, քանի որ այդպես համայնքը երկու մասի կբաժանվի»,- հավելեց ավագանու անդամը։

Ըստ Արթուր Մարդանյանի՝ համայնքի 11 անդամներից 6-ը եւս պահանջում են համայնքապետի հրաժարականը։

«Հետք»-ն անդրադարձել է Քասախ համայնքում իրականացված վարչական ստուգումների ժամանակ հայտնաբերված խախտումներին եւ չարաշահումներին։ Համայնքի ղեկավարի որոշումների արձանագրություններում նկատելի է, որ ավագանին որեւէ դերակատարում չի ունեցել համայնքի ղեկավարման գործում։

Արթուր Մարդանյանի պնդմամբ՝ հացադուլը կդադարեցի միայն իր պահանջը կատարվելուց հետո։

Մեկնաբանություններ (1)

minas
Էլ հացադուլս որն է՜, հաղորդում են ներկայացնում դատախազություն հանցագործության մասին եւ պահանջում հետաքննություն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter