HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Վարչապետը նախկին պաշտոնյաներին խորհուրդ է տալիս կոռուպցիոն ճանապարհով ձեռք բերած պետական գույքը վերադարձնել պետությանը

«Երբ անցյալ տարի՝ ամռանը, այցելեցի Մեղրու ազատ տնտեսական գոտի, պարզեցի, որ այն հողատարածք չունի, ինչը տարօրինակ փաստ էր»։ Այս մասին ասուլիսի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով նախկին պաշտոնյաների կողմից հողերի սեփականաշնորհման գործընթացին։

«Երբ սկսեցինք այս հարցով զբաղվել, պարզվեց, որ մի շարք ձեզ հայտնի բարձրաստիճան պաշտոնյաներ Մեղրու ազատ տնտեսական գոտու տարածքի ամբողջ հողերը սեփականաշնորհել են, ընդ որում՝ սեփականաշնորհել են ծիծաղելի գներով։ Առաջին բանը, որ մենք արեցինք, ինչի համար մեզ կքննադատեք, լուր ուղարկեցինք, որ չի կարող էսպես լինել, եկեք կամավոր այդ հողերը վերադարձրեք պետությանը, և նրանք մերժեցին»,- ասաց Փաշինյանը՝ տեղեկացնելով, որ այդ դեպքով քրեական գործ է հարուցված, ապա համոզմունք հայտնեց, որ այդ գործի շրջանակում ապացուցվելու է, որ պաշտոնեական դիրքի չարաշահմամբ են որոշ բարձրաստիճան պաշտոնյաներ տարաքներ ձեռք բերել։

«Ես խորհուրդ եմ տալիս նախկին բարձրաստիճան պաշտոնյաներին՝ կոռուպցիոն ճանապարհով ձեռք բերված գույքը, փողը, որոնք ապօրինություններով են ձեռք բերվել, ներկայանալ իրավապահ մարմիններին, խոստովանական ցուցմունքներ տալ և այդ հողերը վերադարձնել պետությանը»,- ասաց նա։

Վարչապետի խոսքով՝ ներդրումային շատ ծրագրեր հնարավոր չի լինում իրականացնել, քանի որ հողատարածք չկա։ Շատ դեպքերում, երբ այդ նախկին պաշտոնյաներին են դիմում ներդրումային ծրագիր իրականացնող անձինք, նրանց այդ հողատարածքների գնման համար ինքնարժեքից տասն անգամ ավելի գումար է առաջարկվում։

Վարչապետը նաև դիմեց իրավապահ համակարգի ներկայացուցիչներին, որպեսզի ապօրինի ձեռք բերված պետական գույքի գնման գործընթացների նկատմամբ հետևողական լինեն։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter