HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անուշ Քոչարյան

«Կոնվերգենցիա»․ տասնյոթ ժամանակակիցները՝ մեկ վայրում (լուսանկարներ)

Մարտի 15-ին ՀԲԸՄ ցուցասրահում տեղի ունեցավ «Կոնվերգենցիա» խմբակային ցուցահանդեսի բացումը, որը ներկայացնում է տարաբնույթ տեխնիկայով, ոճերով աշխատող տասնյոթ երիտասարդ արվեստագետների գործերը։ Ցուցահանդեսի գաղափարը Գայ Ղազանչյանինն է, համադրությունը՝ Աննա Գարգարյանինը։

Կոնվերգենցիան օրգանիզմների արտաքին կամ ներքին կառուցվածքի հատկանիշների միանմանությունն է, որը հիմնված է ոչ թե ծագման միասնության, այլ գոյության նման պայմաններին հարմարվելու վրա։

«Ցուցադրությունն արտացոլում է երկխոսություն, որում խաչաձևվում եւ միաձուլվում են երբեմն միմյանց հակադիր, երբեմն էլ ներդաշնակ տարբեր մոտեցումներ։ Դրանց ընդհանրությունը միանգամից նկատելի չէ։ Սերնդակիցներ լինելուց եւ Գեղեցիկ արվեստների ազգային ակադեմիայում ուսանելուց զատ, այս նկարիչներն այսօր ներգրավված են միեւնույն յուրօրինակ ցանցում։ Նրանց ճանապարհները խաչվում են տարբեր առումներով՝ սկսած իրենց արվեստանոցներից մինչեւ Նկարիչների միության ցուցասրահներ, եվրոպական եւ հետխորհրդային միջազգային ցուցահանդեսներ»նշված է ցուցադրությունը ներկայացնող տեքստում։

Ցուցահանդեսին ներկայացված են Ժորա Գասպարյանի, Սիլվա Մկրտչյանի, Գայ Ղազանչյանի, Հակոբ Վարդանյանի, Արման Համբարձումյանի, Արման Օհանյանի, Վահե Թեւոսյանի, Լեւոն Առաքելյանի, Տարոն Մանուկյանի, Ռուբեն Գրիգորյանի, Լուսինե Աբրահամյանի, Լուսինե Սարգսյանի, Հայկ Ղազարյանի, Սարին Ոսկանեանի, Ռոմեո Մելիքյանի, Հայդուկ Սմբատյանի եւ Ռաֆայել Մանուկյանի աշխատանքները։

Ստորեւ ներկայացված լուսանկարները ցուցադրության վայրից են։

Ցուցադրությունը բաց կլինի մինչև մարտի 30-ը (ամեն օր՝ ժամը 10։00-20։00, հասցեն՝ Մելիք Ադամյան 2/2)։

Մեկնաբանություններ (1)

Narek Yekmalyan
Հրաշալի էր։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter