HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ավստրիայում Հայաստանի դեսպանն իր հավատարմագրերը հանձնեց Ավստրիայի դաշնային նախագահին

Մարտի 19-ին Ավստրիայում Հայաստանի դեսպան Արմեն Պապիկյանն իր հավատարմագրերը հանձնեց Ավստրիայի Հանրապետության դաշնային նախագահ Ալեքսանդր Վան դեր Բելլենին: Այս մասին հաղորդում է Հայաստանի արտգործնախարարության մամուլի ծառայությունը:

Հավատարմագրերի հանձնման հանդիսավոր արարողությունից հետո տեղի ունեցած առանձնազրույցի ընթացքում Ալեքսանդր Վան դեր Բելլենը շնորհավորեց Արմեն Պապիկյանին Ավստրիայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան նշանակվելու կապակցությամբ՝ մաղթելով հաջողություններ դիվանագիտական առաքելության ընթացքում: Ավստրիայի նախագահն ընդգծեց, որ Հայաստանի և Ավստրիայի միջև ձևավորվել են լավ բարեկամական հարաբերություններ՝ կարևորելով դրա շարունակականության ապահովումը։

Դեսպան Պապիկյանը նշեց, որ պատրաստ է առավել ջանքեր ներդնել հայ-ավստրիական համագործակցությունն էլ ավելի խորացնելու և ընդլայնելու ուղղությամբ:

Դեսպանը նշեց, որ Հայաստանը կարևորում է Ավստրիայի հետ միջպետական հարաբերությունները և այդ առումով ընդգծեց բարձրաստիճան փոխայցելությունների և հանդիպումների հաճախակի կազմակերպման անհրաժեշտությունը:

Լուսանկարում ձախից՝ Ավստրիայի նախագահը, Հայաստանի դեսպանը

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter