
Դատախազությունն ուսումնասիրում է «Հետք»-ի՝ Հանրային ռադիոյում վարձակալված տարածքների մասին հրապարակումը
Գլխավոր դատախազությունը ուսումնասիրում է «Հետք»-ի՝ Հանրային ռադիոյում վարձակալված տարածքների մասին հրապարակումը:
Այս մասին «Հետք»-ին հայտնեց գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը:
Հիշեցնենք, որ մարտի 14-ին հրապարակում էինք ունեցել այն մասին, որ Հանրային ռադիոյի շենքում տարածք են վարձակալում ռադիոյի նախկին տնօրեն, մշակույթի նախկին նախարար Արմեն Ամիրյանին փոխկապակցվող «Ար Ռադիո Միջմայրցամաքային» ռադիո, «Ավտոռադիո», «Էֆ էմ թայմս» ընկերությունները և «Շարմ հոլդինգ»-ին փոխկապակցված «Մասթեր Էյդիվի», «Փրայմ քոմերշլ», «Սքայ էյ էմ» ընկերությունները:
Հայտնել էինք նաև, որ Արմեն Ամիրյանը՝ որպես Հանրային ռադիոյի գլխավոր տնօրեն, պաշտոնավարման տարիներին իր հետ փոխկապակցված ընկերությունները գրանցել է ռադիոյի շենքում և վարձակալությամբ նրանց տարածք տրամադրել:
Մեկնաբանել