HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անուշ Քոչարյան

Ռազմիկի, Մարիաննայի, Արսենի Կոնդը․ իննամյա կոնդեցիների «քարտեզագրությունը» (լուսանկարներ)

Լուսանկարում Ռազմիկն ու Մարիաննան են։

-Հելլո՜,- բղավում է տղան։

-Բարեւ,- պատասխանում եմ,- ինչու՞ ես անգլերենով բարեւում։

- Վա՜յ, հա՞յ եք,- զարմացած հարցնում է տղան,- էստեղ նկարողները միշտ արտասահմանցի են։

Ծաղիկները ապրիլի 7-ին մայրիկներին նվիրելու համար են։ Տղան պատմում է, որ մի քանի օր է՝ խանութում այս ծաղիկները աչքի տակ են պահում, որ նվեր գնեն մայրիկների համար, բայց այսօր, երբ գին են հարցրել, վաճառողուհին նվիրել է։ «Հիմա շտապ տանենք տուն ու գանք»,- ասում է տղան ու անհետանում նեղ նրբանցքով, իսկ աղջիկը փոքրիկ փայտաշեն դռնով ներս է մտնում։

1.jpg (154 KB)

Հեռուստացույցի բարձր ձայն է գալիս տնից, չեմ զանազանում՝ ինչ է եթերում, բայց գովազդային անոնսն արագ միջամտում է, հետո մեկը ձայնն իջեցնում է, ու մոտեցող ոտնաձայները գրավում են ուշադրությունս։ Հիսունին մոտ մի կին է դուրս գալիս այն դռնից, որտեղից Մարիաննան ներս մտավ՝ ձեռքին թաս ու կարտոֆիլ։ Դիմացի փոքրիկ քարաշեն տնակում լվացվելու տեղն էտանը ջուր չկա։ Մարիաննան ոտքերի հետեւից դուրս է պրծնում ու վազելով առաջ է գալիս

- Ես Մարիաննան եմ,- պարզում է ձեռքը,- ճակատիս էլ՝ հնդկական խալ։

Ինչու՞ ես դրել էդ խալը,- հարցնում եմ,- հնդկական սերիալնե՞ր ես նայում։

- Տանը միացրած ա լինում, հա, բայց ես հնդիկներին շատ եմ սիրում, նայի՝ ես ու Ռազմիկը թալիսման ունենք հնդկականիմը ոսկի փիղն ա, Ռազմիկինը՝ արծաթից։ Մեզ պաշտպանում ա։

Ռազմիկը ոգեւորված հետ է վերադառնում՝ Ռոկիին գրկած։ Ռոկին Ռոքսաննա անունով շան ձագն է, Ռազմիկի հավատարիմն ու ուղեկիցը։ Շան վզից խնամքով պարան է կապում, ասում է՝ մեզ հետ պիտի պտտվի։

  • Մեծանամ անասնաբույժ եմ դառնալու, սաղ շներին հավաքեմ մի տեղ, կեր առնեմ, սրսկեմ, բուժեմ։ Շները մարդկանցից բարի են, գիտե՞ս։

Ռազմիկն ու Մարիաննան հարցուփորձ են անում։ Ասում եմ՝ եկել եմ, Կոնդում պտտվեմ, լուսանկարեմ․ էդպիսի մի զբոսանք է էլի։ Ռազմիկն ուշադիր նայում է աչքերիս ու ասում

- Մենք Ձեզ կուղեկցենք՝ ես, Մարիաննան ու Ռոկին։ Ման, զանգի Արսենին, ինքն էլ թող գա, ասա, որ նկարվում ենք։

Մարիաննան ու Ռազմիկը ներկայանում են որպես մորաքրոջ երեխաներ, պատմում են իրենց ամառային խաղերի, անվերջանալի արկածների, Դվինի շինարարության ու եկեղեցական ճամբարի մասին։ Առաջարկում եմ իջնենք դեպի եկեղեցի եւ էնտեղից բարձրանանք, պտտվենք Կոնդով։ Ռազմիկը համաձայնում է ներկայացնել Կոնդը՝ միայն մի պայմանով, եթե իրեն լուսանկարեմ։ Ասում է՝ չկա շուն, որին չիմանա, չկա կատու, որին կերակրած չլինի։ Վազելով մտնում է դարպասից ներս, ասում է «Սպասի, Արջոն գնա, նոր շարունակենք, թե չէ Ռոկիին կվախեցնի»․․․ Արջոն էլ ծեր, հազիվ քայլող մի մեծ շուն էհանգիստ ու խռոված դեմքով անցնում է ժանգոտված դարպասի կողքով, հոտոտում ու շարունակում ճամփան։

Ես, Մարիաննան, Ռազմիկը գնում ենք դեպի եկեղեցի, որպեսզի սկսենք մեր քարտեզագրությունը։ Մարիաննան հարցնում է՝ ինչ եմ գրելու իրենց մասին, ասում եմ՝ դե ինքն ասի՝ ինչպես սկսեմ։

- Ուրեմն Անուշը եկել էր Կոնդ։ Կոնդում նա պատահաբար հանդիպում է ինձ եւ Ռազմիկին։ Երկուսն էլ ինը տարեկան են, ծնվել են Կոնդում ու Կոնդը Հնդկաստանից շատ են սիրում, բայց ճակատներին հնդկական խալ են դնում ու փիղ են «պահում»։ Հիմա Մարիաննան ու Ռազմիկը Անուշին տանում են եկեղեցի, հետո շարունակելու ենք դեպի վերեւ, հին թաղեր, որ Անուշը նկարի հին տները։

- Մենք սա կանվանենք Մարիաննայի ու Ռազմիկի քարտեզագրությունըհամաձա՞յն եք,- հարցնում եմ։

- Կարեւորը մեզ նկարի, որ մարդիկ հետո դեմքով հիշեն,- շանը պինդ գրկած՝ ավելացնում է Ռազմիկը,- ու կասես, որ ես անասնաբույժ եմ ուզում դառնալ, Մարիաննան էլ՝ պարուհի։ Հա, համ էլ Արսենն էլ ա գալու, ինքն էլ ա պատմելու։

Պայմանավորվեցինք։

Դվինի մոտ կանգնում ենք, հարցնում եմ՝ դուր է գալիս նոր շենքը։ Ռազմիկը, մի աչքը փակ, մեկը կկոցած, ներքեւից նայում է Դվինին ու ասում.

- Երբ Դվինը սկսեցին սարքել, մենք հասկացանք, որ տուն ենք ունենալու ու շատ ուրախացանք։ Այսինքն՝ հեսա մեր սաղ տներն առնում են, մեզ էլ տներ տան, որտեղ կարանք լողանանք։

- Հիմա տանը չե՞ք լողանում,- հարցնում եմ։

- Մենք շաբաթը մի անգամ գնում ենք փողով բաղնիքէդ գիտե՞ս՝ որն ա,- հարցնում է Մարիաննան։

- Հա, գիտեմ․․․

Երեքս էլ սուսուփուս առաջ ենք գնում։ Մարիաննան Ռազմիկի ականջին ինչ-որ բան է քչփչում, ասում եմ՝ պայմանավորվել ենք չէ, հիմա մենք «քարտեզագրում» ենք, պիտի գաղտնիքներ չլինեն, որ լավ ստացվի։

- Չէ՜, ուրիշ բան էի ասում, - ծիծաղում է Մարիաննան,- ուզում ենք՝ քեզ հյուրասիրենք։

Մինչեւ զարմացած ուզում եմ հարց տամ, Մարիաննան վազում է մոտակա խանութ ու ձեռքին՝ արեւածաղիկն ու ադիբուդին, դուրս է գալիս։

- Սա քեզ նվեր մեզնից,- մի բուռ ադիբուդին լցնելով գրպանս՝ ոգեւորված ասում է Մարիաննան,- ա՜յ, Արսենն էլ էկավ։

Արսենը Կոնդում չի ծնվել, բայց Կոնդը շատ է սիրում։ Մարիաննայի ու Ռազմիկի մտերիմ ընկերն է, ծնվել է Աբովյան քաղաքում, հետո ընտանիքով տեղափոխվել են Երեւան՝ Երրորդ մաս, ապա՝ Կոնդ։

  • Էս ի՜նչ շատ տեղ եք ապրել, այ ընկեր,- միջամտում է Ռազմիկը՝ Արսենին թեւանցուկ։

Արսենը սկսում է ինձ հավասար լուսանկարել Կոնդը

- Առաջ ուզում էի գրող դառնալ ու Կոնդի մասին գրել, բայց հիմա էլ ուզում եմ պատմաբան դառնալ։ Որ օրագիրս բացեք, կշշմեք. էնքան բարձր գնահատական ունեմ։ Եթե պատմաբան չդառա, բիզնեսմեն եմ դառնալու։

- Էդ ինչու՞ հանկարծ պատմաբանից բիզնեսմեն,- հարցնում եմ։

- Որ մի հատ մեծ շենք սարքեմ, մեջը զինվորներին տեղ լինի, առաջին հարկում էլ պատմության մասին գրքեր, ու մարդիկ ժողով անեն, թե ոնց փրկեն Սեւանը։

- Սեւանը փրկելու կարիք կա՞։

- Հա բա, առաջ ծով էինք ասում, հիմա լիճ, որովհետեւ փոքրացել, փոս ա դառել,-աշխարհագրության գիտելիքներով կիսվում է Արսենն ու շարունակում,- որ ասում եմ՝ բիզնեսմեն եմ դառնալու, չե՞ք մտածում չէ, որ օլիգարխ․․․ Ես իսկական ամերիկյան բիզնեսմեն եմ լինելու։

Վերջ, բոլորս տեղում ենք, հիմա պիտի բարձրանանք Կոնդի խորքերը։ Ռազմիկն ասում է, որ ամեն դարպասից ներս կարող ենք մտնել, ինքը բոլորին ճանաչում է, ոչ մեկ մեզ բան չի ասի։ Եվ այսպես ներկայացնում եմ «քարտեզը», այն պատկերները, որոնք կարեւորում են Ռազմիկը, Մարիաննան եւ Արսենը։ Չորս ժամ տեւած պտույտի արդյունքում այսքանը հասցրինք ամրագրել եւ պայմանավորվեցինք շատ շուտով նորից հանդիպել։

18.JPG (276 KB)

19.JPG (418 KB)20.JPG (424 KB)

21.JPG (400 KB)

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter